15:35 26.06.2023
Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցություններին մասնակցել են նաև մարզպետարանների պատասխանատուները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, ոլորտային այլ պատասխանատուներ:
Քննարկման օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին:
Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նախորդ երկու տարում այն արդեն փորձարկվել է Տավուշի մարզում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: Այդ նպատակով նշված դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն: Ըստ փոխնախարարի՝ նոր չափորոշչով պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, փոփոխություն է նախատեսվում գնահատման համակարգում, հատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ ուղղության առարկաների, օտար լեզուների և հայագիտական առարկաների ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին՝ շեշտելով, որ հավակնորդները պետք է ավելի լուրջ աշխատեն բովանդակային ծրագիր կազմելու ուղղությամբ: Տնօրենի պաշտոնի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրն անցնում է մասնագիտական փորձաքննություն՝ ստանալով եզրակացություն:
Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և հիշեցրել, որ նրանք կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե ապահովեն կամավոր ատեստավորման համար սահմանված նվազագույն շեմը:
Հանդիպմանը մասնակից տնօրենները ԿԳՄՍ նախարարի տեղակալին հարցեր են ուղղել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի, դպրոցների լաբորատոր հագեցվածության, կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձերի, սեպտեմբերից գործարկվող ֆինանսավորման նոր մոդելի և այլ խնդիրների մասին:
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
14:11 14.05.2025
Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...
14:05 14.05.2025
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարարՄեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր […] ...
13:58 14.05.2025
Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվելՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ինույամա քաղաքի մոտակայքում (Այչի նահանգ): Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Իր հերթին, տեղական հրշեջ ծառայությունը նշել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին նրանք հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ, ենթադրաբար, ինքնաթիռը ընկել է լճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ […] ...