14:07 27.06.2023
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 82 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռուբեն Գևորգյանը բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով:
«Հայաստանի հավաքականները վիզայի դիմում են ներկայացրել Հայաստանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոն (BLS) մայիսի 18-ին, հավաքականների բոլոր մարզիկների և մարզիչների անձնագրերը ժամանակին հասել են Երևան` բացառությամբ Ռուբեն Գևորգյանի անձնագրի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հնարավոր ամեն ինչ արել է` կապ հաստատելու Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատուն` ներկայացնելով մրցման կարևորությունը, սակայն ապարդյուն:
Գևորգյանի անձնագիրը մինչև օրս դեռ Հայաստանում չէ:
ՀԸՖ-ն դիմել է նաև ՀՀ-ում եղած բոլոր պատկան կառույցներին, սակայն այն փաստը, որ դեսպանատունը ՌԴ-ում է, ոչ թե՝ ՀՀ-ում, օգնել ոչնչով չեն կարողացել:
Եվ սա առաջին դեպքը չէ. 2022 թվականին նույն իրավիճակում էր հունահռոմեական ոճի ըմբիշ Գագիկ Հակոբյանը: Ֆիլմի սցենար հիշեցնող իրադարձություններով Հակոբյանը վերջին վայրկյաններին հենց օդանավակայանում ստացավ անձնագիրը և մեկնեց, սակայն թիմից առանձին:
Նույնը եղավ, այս տարի: Դիմել էինք նույն դեսպանատուն և կից նամակ գրել, որ մարզիկները պատրաստվում են մեկնել այլ երկիր հավաքների և անձնագրերը մեզ անհրաժեշտ են հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ապարդյուն` արդյունքում մեծ դուգանքներ ենք վճարել, տոմսեր փոխել և այլն:
Ֆինանսական մեծ կորուստներից զատ, ավելի կարևոր է մեր մարզիկի բարոյահոգեբանական վիճակը:
Նրանից սպասելիքներն ավելի քան մեդալային էին: Մարզիկը միշտ չէ, որ կարող է հնարավորություն ունենալ մասնակցելու նման կարևոր առաջնության:
Այս խնդիրն անհապաղ լուծում է պահանջում»,-նշված է հայտարարության մեջ:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...