17:30 29.06.2023
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին.
«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում: Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները, և պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա մայիսն արդեն շատ բարձր, էական տնտեսական ակտիվություն ուներ, եթե չեմ սխալվում 10.8 էր: Այսինքն՝ մենք ունենք նույնիսկ տնտեսական ակտիվության որոշակի արագացում, այդ թվում՝ 5 ամսյա: Ուզում եմ նաև ընդգծել, որ մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերություն աճել է 5.3 տոկոսով, շինարարությունը՝ 18.4 տոկոսով, առևտուրը՝ 28.6 տոկոսով, ծառայությունները՝ 12.3 տոկոսով: Շատ ուրախալի մի փաստ ունենք. մեր մոտ գնաճի որոշակի, այսպես ասած, անկում ունենք, և մայիսին գնաճը կազմել է 1.3 տոկոս:
5 ամսյա ցուցանիշները նույնպես շատ հուսադրող են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնգամսյա 12.5 տոկոս: Ուզում եմ հիշեցնել, որ 4 ամիսների տվյալով 12.2 տոկոս էր, այսինքն՝ մեր մոտ տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչը շատ ուրախալի է: 5 ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 3 տոկոսով, շինարարությունը 16.7 տոկոսով, առևտուրը 24 տոկոսով, ծառայությունները 19.9 տոկոսով: Ուրախալի է, որ նաև ունենք արտահանման էական աճ՝ շուրջ 93 տոկոսով: Սա մեզ բավականին ուրախացնում է:
Նաև պիտի արձանագրեմ, որ բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ, որոնք նույնպես ռեկորդային են: Հայաստանի Հանրապետության բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 547 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլինն էլ էր ռեկորդային ցուցանիշ: Այդ ցուցանիշները ռեկորդային բարելավվում են, և նախորդ ամսվա համեմատ 12 մլրդ 841 մլն դրամի աճ ենք ունեցել: Սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները, հաճախորդները բանկերի դրամ են պահում, այսինքն՝ իրենց խնայողությունները: 2018 թվականի մայիսի նկատմամբ 2023 թվականի մայիսին, ըստ էության, ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է, ավելի է ավելի քան 2.5 տրիլիոն դրամով, կամ 96.7 տոկոսով: Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են»:
Վարչապետն ընդգծել է բոլոր մարտահրավերներին ՀՀ կառավարության նման արձագանքի կարևորությունը.
«Տնտեսական զարգացումն այն ամենաէական արձագանք ու գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են այս տնտեսական ակտիվությունը, տնտեսական ցուցանիշները: Իհարկե, կառավարությունը, կառավարության քաղաքականությունը, կապիտալ ծախսերը շատ էական են դրանում, բայց դա մեր պարտականությունն է, որը մենք իրականացնում ենք: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանում գործող ձեռներեցներն ամեն օր իրենց տաղանդով, աշխատանքով, ջանասիրությամբ ապահովում են տնտեսական այսպիսի ակտիվություն և պետական բյուջեի պատշաճ եկամուտներ: Ամեն տարի, երբ պետական բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնում ենք, դա միշտ համարվում է ռիսկային, բայց պիտի գոհունակությամբ նշեմ, որ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման առումով ոչ միայն խնդիրներ չենք ունեցել, այլև էականորեն գերակատարում ենք: Իհարկե, կիսամյակը կամփոփվի, ավելի կոնկրետ տվյալներ կունենանք, բայց այսօրվա ցուցանիշները կարող են միայն գոհունակություն հարուցել»:
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...