17:42 30.06.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում 2020-2023 թթ․ իրականացված աշխատանքների վերաբերյալ քննարկմանը։
Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և այլք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները մանրամասնել են պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման գործողությունների շրջանակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, կարողությունների զարգացման ու հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Ընդգծվել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ գործողությունների ծրագրով սահմանված նպատակներին հասնելու և ցանկալի արդյունք արձանագրելու հարցում։
Հանդիպման ընթացքում առանձնացվել են ոլորտում առկա հիմնախնդիրները․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներ ներկայացնել վերջիններիս կարգավորման ուղղությամբ։
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին21:18 09.05.2025
Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համարՄեքսիկայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...