23:50 02.07.2023
Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի հիվանդության վտանգը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները: Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է BMJ-ում:
«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիտամին D-ի հավելումը նվազեցնում է սրտանոթային լուրջ բարդությունների առաջացման վտանգը, և նման դեղամիջոցների արդյունավետությունն ավելի բարձր է դառնում սրտի դեղամիջոցներ ընդունող հիվանդների մոտ»,- նշել են գիտնականներն իրենց զեկույցում։
Ուսումնասիրությունն իրականացվել է վեց տարվա ընթացքում՝ 2014-ից 2020 թվականներին, որին մասնակցել են 60-ից 84 տարեկան ավելի քան 21․000 ավստրալացիներ:
Գիտնականները պարզել են, որ հետազոտության ընթացքում վիտամին D3 ընդունած անձանց 6%-ի մոտ ախտորոշվել են սրտանոթային հիվանդությունների սուր դեպքեր, ինչպիսիք են սրտի կաթվածը և ինսուլտը: Այս թիվը ներառում էր նաև սրտի և արյան անոթների հիվանդություններից մահերը։ Նման լուրջ դեպքերի տեսակարար կշիռը պլացեբո խմբում մի փոքր ավելի բարձր է եղել՝ 6,6%:
Միևնույն ժամանակ, սրտի կաթվածի հաճախականությունը 19%-ով ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով ընդունել են վիտամինը բոլոր հինգ տարիների ընթացքում:
«Նախկինում պատահական փորձարկումները չեն կարողացել ցույց տալ, որ վիտամինային հավելումները և, մասնավորապես, վիտամին D-ն օգտակար են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, բայց մենք այժմ գիտենք, որ նման եզրակացությունները վաղաժամ էին», – ասում է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Ռեյչել Նայլը:
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...