Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր

17:25 03.07.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում բարձրաձայնված խնդիրներին հնարավոր է լուծումներ տալ՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում:

Ռուստամ Բաքոյանի առաջարկով աշխատանքային քննարկման երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձևաչափով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կառավարության, ՄԻՊ գրասենյակի, ինչպես նաև ԱԱԾ և Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

16:13 11.05.2025

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

16:06 11.05.2025

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

15:56 11.05.2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

15:44 11.05.2025

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […] ...

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

15:33 11.05.2025

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

15:21 11.05.2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

Մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմանում պարեկները Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի օգնությամբ պայքարել են կրակի տարածման դեմ՝ […] ...

BACK_TO_TOP