16:16 04.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստին և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերն ու դրանք հաղթահարելու ուղիները:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Ասխաթ Ժումագալին և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլայմոն Սուլթոնզոդան:
Աննա Վարդապետյանը, նախքան ելույթին անցնելը, շնորհավորել է ռուս գործընկերոջը՝ Իգոր Կրասնովին, Խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նիստի արդյունքները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում դատախազական արձագանքման մեխանիզմների արդյունավետ կիրառման զարգացմանը։
ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձ է կատարել նախորդ ժամանակահատվածում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցառումներին և ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է մի շարք միջազգային կառույցների կողմից Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարած աշխատանքներում առաջընթացի արձանագրումը:
Աննա Վարդապետյանը գործընկերներին է ներկայացրել 2019 թվականից հետո Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև շահերի բախման ինստիտուտի բարեփոխումներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից ստացված նվերների գրանցման պարտավորությանը, ազդարարման համակարգի բարելավմանը, Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանն ունի կամք և վճռականություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքներ գրանցելու համար:
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...