16:07 07.07.2023
ՀՀ քննչական կոմիտեում կայացել է հանդիպում ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչության փորձագտների պատվիրակության հետ։
Փորձագիտական խումբն աշխատանքային այցով Հայաստանում էր՝ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում կիբեռհանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացում» արտաբյուջետային ծրագրի շրջանակում, ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Կոմիտեում կիբեռհանցագործությունների ոլորտում տվյալների շտեմարան (Cybercrime database) հիմնելու ուղղությամբ կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։
Ողջունելով ԵԱՀԿ փորձագետների առաքելությունը Հայաստանում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է նման տվյլաների շտեմարանի ձևավորման անհրաժեշտությունը ինչպես ներպետական, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում հանցավորության դեմ պայքարի, հանացագործությունների քննության արդյունավետության բարձրացման առումով։
Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում «թվային նախաքննության» ներդրման ուղղությամբ իրականացված օրենսդրական և տեխնոլոգիական բարեփոխումների ընթացքը։ Նա նշել է, որ խնդիր է դրվել զարգացնելու հավաքագրվող քրեական տեղեկատվության համադրության և վերլուծության բաղադրիչը՝ այդ նպատակով ներդնելով տեխնիկական և ծրագրային նոր լուծումներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից նախաքննությունն իրականացվելու է թվային եղանակով, ուստի այդ պայմաններում էլ ավելի է կարևորվելու գեներացվող թվային տվյալների քրեագիտական վերլուծական աշխատանքների իրականացումը։ Ծրագրային ապահովումների միջոցով ներդրվող տարատեսակ ֆիլտրերն ու դրա արդյունքում իրականացվող վերլուծական աշխատանքը, էապես կբարձրացնի քրեական վարույթներով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կթոթափի քննիչների ծանրաբեռնվածությունը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի՝ կարիքների գնահատումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հենքի վրա, թույլ կտա ընտրելու Հայաստանի համար քրեական բնույթի տվյալների շտեմարանի լավագույն մոդելը։
ԵԱՀԿ փորձագետները նշել են, որ պետական կառավարման համակարգում ծառայությունների մատուցման թվայնացման, նոր տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանն իրենց դիտարկումներով բավականին մեծ առաջընթաց է արձանագրել։ Վերջինս կարևոր նախադրյալ է՝ հանցագործությունների ոլորտում տվյալների շտեմարանի գաղափարի իրականացման, դրանով իսկ տվյալահեն քրեական քաղաքականության խթանման համար։ Փորձագետները, ողջունելով ՀՀ քննչական կոմիտեի՝ թվային ոլորտում առկա նախաձեռնությունները, կարևորել են խնդրի ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ լուծումներ գտնելու հնարավորությունները՝ նշելով, որ առաջատար պետություններում այդ գործառույթների իրականացման համար ստեղծվում են վերլուծական կենտրոնի գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք համալրված են անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով։ Փորձագետները հույս են հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվելիք առաջարկները կօգնեն իրագործելու վերոնշյալ ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռ և հարակից հանցագործությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման, փոխանակման գործող մեխանիմզներին, առկա ներուժին, ՀՀ քննչական կոմիտեի ակնկալիքներին, եվրոպական փորձին, ինչպես նաև՝ տվյալների փոխանակման սահմանափակումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք շեշտվել է այն հանգամանքը, որ նման շտեմարանի գործարկումը կդյուրացնի հանցավորության դեմ պայքարի միջազգային կոնտակտային ցանցերին Հայաստանի ինտեգրումը և կիբեռհանցագործություններին ուղղակիորեն առնչվող անդրազգային բնույթի այլ հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման, թրաֆիկինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ կրիպտորաժույթների կիրառմամբ կատարվող հանցագործություններին։
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...