Զորամասի և գումարտակի հրամանատարները 2020 թվականի հոկտեմբերին հրաժարվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց. դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Զորամասի և գումարտակի հրամանատարները 2020 թվականի հոկտեմբերին հրաժարվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց. դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան

17:38 07.07.2023

Գնդապետ Ա.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ գնդապետ Ա.Գ.-ն, լինելով ՊՆ զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետը, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, չի կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու, վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու, ինչպես նաև ենթակա գումարտակների անձնակազմները ղեկավարելու վերաբերյալ իր անմիջական պետի՝ «Փիլոյան» խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը:

Ա.Գ.-ն պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում, հրաժարվել է մեկնել առաջնագիծ, ղեկավարել ենթակա անձնակազմին՝ այդ կերպ ռազմական դրության ժամանակ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։

Մեկ այլ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ փոխգնդապետ Ս.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:

Մասնավորապես՝ փոխգնդապետ Ս.Մ.-ն, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, չի կատարել իր անմիջական պետի՝ գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը: Մասնավորապես՝ Ս.Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։

Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մայիսի 31-ին Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

2023 թվականի հունիսի 22-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:36 11.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

BACK_TO_TOP