Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը

16:25 11.07.2023

Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 2001 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացթողումներ, որոնք շտկման, վերանայման եւ հստակեցման կարիք ունեն, թեեւ օրենքը պարբերաբար փոփոխության է ենթարկվել:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլեւս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձեւակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հաստատող կնիքով (ելքի վիզա), ինչը ստանալու համար հերթեր են գոյանում անձնագրային բաժանմունքներում:

«Ինչի՞ համար է դա: Աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որի քաղաքացին ունի վավեր անձնագիր, բայց այդ անձնագիրն օգտագործելու համար նաեւ առանձին կնիք է պետք»,- հարցրել է պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք նախատեսված է ընթացակարգ՝ հանելու այդ ընթացակարգը:

Փոխնախարարի պարզաբանմամբ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջնական եւ ամբողջապես կներդրվեն բիոմետրիկ` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը, եւ նման կնիքի անհրաժեշտություն չի լինի: Արա Մկրտչյանի տեղեկությամբ նման մեկ այլ երկիր չկա:

Իսկ թե երբ կներդրվի բիոմետրիկ անձնագրերի համակարգը, փոխնախարարը տեղեկություն չուներ, քանի որ հարցն արդարադատության ոլորտի տիրույթում չէր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

13:58 10.05.2025

Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

13:44 10.05.2025

Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ

Ամբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:32 10.05.2025

Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

13:22 10.05.2025

Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

13:12 10.05.2025

Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

13:00 10.05.2025

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...

BACK_TO_TOP