Գյումրիում քննարկվել են Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+29.09 oC

Գյումրիում քննարկվել են Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքները

18:53 12.07.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով։

Բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը մարզպետի աշխատազմի պատասխանատուներին, մարզի մշակութային հաստատությունների ղեկավարներին, արվեստագետներին են ներկայացրել արարողության բեմականացմանն ու ուղիղ եթերով հրապարակվող ծրագրին առնչվող մանրամասներ։

Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման արարողությունն առանց թերացումների կազմակերպումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետի աշխատակազմում արդեն հստակեցված է այն աշխատանքային խումբը, որն անմիջականորեն զբաղվելու է կազմակերպչական պրոցեսով․

«Համահայկական խաղերը Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու համար մեծ իրադարձություն են, վստահ եմ՝ ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար, իսկ դրա համար պետք է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանք և պատասխանատու մոտեցում։ Հազարավոր մեր հայրենակիցներ աշխարհի տարբեր երկրներից կժամանեն Գյումրի և մենք ամենայն պատասխանատվությամբ ու ոգևորությամբ պետք է պատրաստվենք»։

Aռաջիկայում մարզում կտեղադրվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերի սոցիալական-գովազդային 15 պաստառներ, որից 10-ը Գյումրիում, մեկական պաստառներ էլ՝ Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում, Ամասիայում։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19-ը մարզաձևերի մրցումներից՝ Շիրակի մարզի համայնքների թիմերը կմասնակցեն 17-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

16:18 19.05.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

16:12 19.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ: Դեսպանը […] ...

Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նորընտիր նախագահին

16:06 19.05.2025

Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նորընտիր նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։ Warm congratulations to @NicusorDanRO on his victory in presidential elections. Looking forward to working […] ...

Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգում

16:00 19.05.2025

Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգում

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ

15:50 19.05.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ

Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։  «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

15:45 19.05.2025

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...

BACK_TO_TOP