19:47 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն:
«Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում», – ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս նպատակով վարչապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կատարել է համապատասխան վերլուծական աշխատանքներ: Դրա արդյունքում առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները:
«Այս ուղղություններն են՝ Դասական ուղղությունը, այսպես կոչված դասական համալսարանը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը՝ Բժշկական ուղղությունն է, բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի:
Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում: Տեխնոլոգիականը, որը հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներն է ներառում, այդ թվում՝ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները: Կրթականը, որը կրթական և հարակից գիտությունների բնագավառներն է ներառում, Արվեստներինը, որտեղ կարող են լինել ինչպես արվեստի, այնպես էլ մշակութաբանական մասնագիտություններ: Սպայականը, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթական և հետազոտական ծրագրերի ուղղությունն է ներառում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը մշակվել է՝ ելնելով այս բովանդակային նկարագրից: «Այսինքն, որ այստեղ պետք է տեղակայվեն վերոնշյալ 4 խոշորացված բուհերը՝ համապատասխան գիտական, հետազոտական ուղղվածությամբ»,- նշել է նա:
Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որ դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտության հետ անբաժանելի կլինի: Նախատեսվում է այնտեղ ունենալ նաև ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառման առևտրայնացման հնարավորություններ:
«Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ:
Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ունենալ առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերին, գերմանական GMP ընկերության հետ իրականացվող նախագծային աշխատանքների ընթացքին, ենթակառուցվածքային և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի կարևորությունը և հավելել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ:
Հանձնարարվել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...