12:23 14.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։
Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության վեհ գաղափարների շուրջ, համաժողովրդական կամքի հաղթանակն ամրագրեցին համաշխարհային պատմագրության էջերում և Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրով ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։
Ֆրանսիայի դավանած՝ համամարդկային նշանակություն ունեցող բարձր արժեքները ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաև Ձեր երկրում ապաստան գտած՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայորդիների համար։ Հանուն Ֆրանսիայի և նրա ազատության, հանուն համամարդկային արժեքների պաշտպանության սեփական կյանքը նվիրաբերած Միսաք Մանուշյանը լավագույնս է մարմնավորում Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի շնորհակալ վերաբերմունքն ու ազատության համար մաքառման նրա արդար մղումները։
Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու՝ Ձեր պատմական որոշման համար։ Այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանզի Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:
Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։
Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։
Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը:
Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...