Արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթեւեկությունը դադարեցվել է. խցանումները հասնում են 3 կմ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+27.09 oC

Արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթեւեկությունը դադարեցվել է. խցանումները հասնում են 3 կմ-ի

08:18 17.07.2023

Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում։

«Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է. արտակարգ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի 145-րդ աջակցության տարածքում: Իրավապահ մարմինները և բոլոր պատասխանատու ծառայություններն աշխատում են»,- գրել է Ակսենովը։

Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի հետ։ Բացի դրանից, Ղրիմը կապեր է պահպանում Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ։
Դեպքի վայր է մեկնել թերակղզու Նախարարների խորհրդի փոխնախագահ Իգոր Միխայլիչենկոն։

Ակսյոնովը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ կամրջով երթևեկելուց և այլընտրանքային երթուղի ընտրել նոր շրջաններով։ Մարզի ղեկավարը նաև հորդորել է բոլորին հանգստություն պահպանել և տեղեկատվություն ստանալ միայն վստահելի աղբյուրներից։

Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը խոստացել է, որ զբոսաշրջիկներին կաջակցեն։ Նրա խոսքով, զբոսաշրջիկների տեղաշարժը կազմակերպվել է այլընտրանքային ճանապարհով, իսկ Արմյանսկ, Ջանկոյ և Պերեկոպ անցակետերն աշխատում են բնականոն հունով։ Թերակղզու առողջարանների նախարարությունում տեղակայվել է համակարգող շտաբ։

Կուբանում ստեղծվել է նաև օպերատիվ շտաբ, որի հաղորդմամբ՝ կամրջի մուտքի մոտ գոյացած խցանումը նվազել է եւ այժմ մոտ երեք կիլոմետր է։

RZD-ի աջակցության կենտրոնում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ տրանսպորտային միջոցների շարժը դեպի Կրասնոդարի երկրամաս և հակառակ ուղղությամբ կատարվում է ըստ չվացուցակի։
Ղրիմի եւ Սեւաստոպոլի իշխանություններն ընդգծել են, որ շրջաններն ապահովված են վառելիքով ու պարենով, եւ ոչ մի դեֆիցիտ չի սպասվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

09:25 08.08.2025

Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում

09:20 08.08.2025

WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփը այս զրույցների ընթացքում հաճախ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու իր նպատակի մասին՝ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու միջոցով։ Առաջնորդները նաև բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել միջնորդների միջոցով, նշում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:11 08.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

09:05 08.08.2025

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն

09:00 08.08.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...

The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

08:48 08.08.2025

The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Իսրայելը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հարցը, եթե ճանաչի Պաղեստին պետությունը, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի հետ պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության դադարեցումը կարող է խաթարել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը։ Ներկայումս հրեական պետությունը բրիտանական հետախուզական ծառայություններին տրամադրում է տեղեկատվություն Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքների, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP