Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

16:45 07.08.2025

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։

Ինչո՞ւ է այն առաջանում.
Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը կարող է ուժեղանալ, եթե մեր օրգանիզմում կան որոշակի նյութեր կամ արտաքին գործոններ, որոնք «թուլացնում» են մաշկի պաշտպանությունը․
🔹 որոշ դեղեր (հակաբիոտիկների, ցավազրկողների, միզամուղների որոշ խմբեր),
🔹 բուսական որոշ եթերայուղեր ու քսուքներ (օր.՝ նարդոս (лаванда), ցիտրուսներ և այլն),
🔹 որոշ մաշկային հիվանդություններ կամ գենետիկ նախատրամադրվածություն,
🔹 ալերգիկ ռեակցիաներ:

Նպաստող գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
✔️ առանց պաշտպանիչ միջոցների (գլխարկ, պաշտպանիչ հագուստ) արևի տակ երկարատև մնալը,
✔️ սոլյարիի հաճախակի օգտագործումը,
✔️ քսուքներ կամ դեղեր, որոնց ազդեցության մասին չենք խորհրդակցել բժշկի հետ:

Ինչպե՞ս ճանաչել ֆոտոմաշկաբորբը.
Եթե արևից հետո մաշկի վրա նկատում եք՝
🔸 կարմրություն, այրոց, քոր,
🔸 մանր ցան կամ բշտիկներ,
🔸 այտուցվածություն կամ թեփոտում, ապա դիմե՛ք մաշկաբանի։ Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել կամ «տնային միջոցներ» օգտագործել, քանի որ դրանով հաճախ ավելի եք խորացնում խնդիրը։

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից.
✅ օգտագործե՛ք SPF 50 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք ամեն օր (նույնիսկ ամպամած եղանակին),
✅ կրե՛ք բաց գույների, թեթև, բայց ծածկող հագուստ,
✅ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք որևէ նոր դեղամիջոց,
✅ խուսափե՛ք ինքնուրույն քսուքներ կամ բուսական թուրմեր օգտագործելուց, եթե պատրաստվում եք երկար մնալ արևի տակ:

Հիշե՛ք`ֆոտոմաշկաբորբը բուժելի է, իսկ ճիշտ կանխարգելմամբ՝ խուսափելի: Եթե նկատել եք նման նշաններ, դիմե՛ք մաշկաբանի։ Առողջ մաշկը ձեր ամենօրյա հարմարավետության ու կյանքի որակի կարևոր մասն է։

ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով
Հովհաննես Հովհաննիսյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP