21:36 07.08.2025
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:
Առաջին կանգառը Քասախ բնակավայրն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 18.4 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 900 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.5 կմ երկարությամբ մուտքագիծ:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 30 լ/վրկ ջրաքանակ:
Հաջորդ կանգառը Պռոշյանն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 20.6 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 1200 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 7.2 կմ երկարությամբ մուտքագիծ:
Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 40 լ/վրկ ջրաքանակ, բնակիչներին ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ:
Նմանատիպ աշխատանք էր իրականացվում նաև Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում։
Այստեղ նախատեսված է վերակառուցել մոտ 7.9 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 500 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 3.5 կմ երկարությամբ մուտքագիծ:
Այց է կատարվել նաև Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում։
Այնտեղ հիմնովին վերակառուցվում է բաշխիչ ցանցը։
Նախատեսված է վերակառուցել մոտ 12.8 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 700 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.2 կմ երկարությամբ մուտքագիծ:
Բոլոր շինհրապարակներում նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված գրաֆիկով, բարձր որակով, ինչպես նաև հետևողական լինել ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում:
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:50 07.08.2025
Կամչատկայում տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկու երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.0 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 223 կմ հեռավորության վրա՝ 52.7 կմ խորության վրա։ Երկրորդը՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 328 կմ հեռավորության վրա՝ 67.7 կմ խորության վրա։ Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...
23:47 07.08.2025
Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոնՎաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:45 07.08.2025
Երևանի մանկապարտեզները նոր գույքով համալրելու գործընթացը շարունակվում է2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը։ Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության […] ...
23:43 07.08.2025
Որո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն. պատասխանում է մասնագետըՈրո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն: Ի՞նչ հոգեբուժական պաթոլոգիայի կարող են վերածվել ժամանակին չբուժված վարքային խանգարումները: Ինչպե՞ս տարբերակել մանկական կամակորությո՞ւնն ու պատանեկան քմահաճույքները հոգեբանական խանգարումից: Այս հարցերին են պատասխանում ու լուծումներ առաջարկում ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:35 07.08.2025
Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոնԱրմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/JR9Mb ...