10:13 17.07.2023
Հարավային Կորեայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 39-ի, հայտնում է Yonhap գործակալությունը։
Անվտանգության միջոցառումների և աղետների արձագանքման կենտրոնական շտաբի տվյալներով՝ 9 մարդ համարվում է անհետ կորած, 34-ը վիրավորվել է, ավելի վաղ հաղորդվել էր աղետի 37 զոհի մասին։
Ինչպես հայտնում է Yonhap-ը, իշխանությունները մի քանի դի են հայտնաբերել Չունգչոնգբուկ-դո գավառի մեքենաների թունելում: Այնտեղ զոհերի ընդհանուր թիվը հասել է 13-ի։ Տեղի գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և հեղեղել 685 մ երկարությամբ թունելը, որում արգելափակվել է 15 մեքենա, այդ թվում՝ ավտոբուս։
Անձրևների պատճառով մոտ 10500 մարդ տարհանվել է։ Վատ եղանակը վնասել է 146 ճանապարհ և 139 շենք։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել՝ վնաս հասցնելով 28607 տնային տնտեսության:
09:25 08.08.2025
Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացունՕգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
09:20 08.08.2025
WSJ. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփը այս զրույցների ընթացքում հաճախ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու իր նպատակի մասին՝ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու միջոցով։ Առաջնորդները նաև բազմաթիվ հաղորդագրություններ են փոխանակել միջնորդների միջոցով, նշում […] ...
09:11 08.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:05 08.08.2025
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Կոպայի անվան մրցանակի 10 հավակնորդների անվանացանկը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ մարզիկները․ Այուբ Բուադի – «Լիլ» Պաու Կուբարսի – «Բարսելոնա» Լամին Յամալ – «Բարսելոնա» Դեզիրե Դուե – ՊՍԺ Դին Հաուսեն – «Ռեալ Մադրիդ» Էստևան – «Չելսի» Մայլզ Լյուիս-Սքելի – «Արսենալ» Ռոդրիգո Մորա – «Պորտու» Ժոաու Նևեշ – ՊՍԺ […] ...
09:00 08.08.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը Գազայում գործող ցանկացած ուժ կհամարի օկուպացիոնՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերի համաձայն ձևավորված ցանկացած ուժ կհամարի օկուպացիոն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ «Մենք Նեթանյահուի հայտարարություններին համապատասխան ձևավորված ցանկացած ուժ կդիտարկենք որպես օկուպացիոն ուժեր, որոնք կապված են Իսրայելի հետ», -ասել է նա։ Համդանը շեշտել է, որ «դիմադրությունը օկուպացիան հաղթելու միակ միջոցն […] ...
08:48 08.08.2025
The Times. Իսրայելը կարող է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումըԻսրայելը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հարցը, եթե ճանաչի Պաղեստին պետությունը, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի հետ պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության դադարեցումը կարող է խաթարել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությունը։ Ներկայումս հրեական պետությունը բրիտանական հետախուզական ծառայություններին տրամադրում է տեղեկատվություն Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքների, ինչպես նաև […] ...