11:30 17.07.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի[1] վերաբերյալ:
Բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է`
գիտելիքի ազատ շրջապտույտի ապահովման, միջգիտակարգային կապերի խթանման և ստեղծարար միջավայրի ձևավորման նպատակով,
բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովման (ուսանողների ներգրավում գիտական և նորարարական գործընթացում, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների ներգրավում կրթական գործընթացներում) անհրաժեշտությամբ,
Հայաստանի բուհական և հետազոտական համակարգի միջազգային մրցունակության և գրավչության բարձրացման հրամայականով,
կրթության ժամանակակից ֆիզիկական և վարչաիրավական միջավայրի ձևավորման, ինչպես նաև կրթական ծրագրերի առկա կրկնորդումների բացառման անհրաժեշտությամբ,
ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացման նպատակով բուհական կրթությանը վերաբերող պետական համընդհանուր նոր ստանդարտների ձևավորման անհրաժեշտությամբ,
բուհական և գիտահետազոտական համակարգի սոցիալ-տնտեսական ազդեցության բարձրացման հրամայականով, այդ թվում՝ առևտրայնացման և կիրառական մեծ պոտենցիալ ունեցող մշակումների իրականացմամբ, հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մարդկային կապիտալի ձևավորմամբ ու զարգացմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական ու առաջանցիկ զարգացման և պաշտպանունակության բարձրացման:
ՀՀ վարչապետի 2022 թ. 1314-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել են բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման հետևյալ ուղղությունները`
Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն:
Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր։
Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր:
Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ:
Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:
Խոշորացված բուհերում և դրանց հետ միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը` էական շեշտադրում անելով հետազոտական բաղադրիչի ավելացման վրա, իսկ գիտական աշխատողների համար ստեղծվելու են մրցունակ հետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:
Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր, ինչպես նաև փորձարկումների և նախատիպավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ` նպաստելով մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարմանը:
Ենթակառուցվածքների համալրման և արդիականացման պետական ծրագրերի հիմնական մասն ուղղվելու է կլաստերների հզորությունների համալրմանը։
Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսները հագեցած են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով:
Գործընթացի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով։
Առաջարկները անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով։
Ներկայացված հայեցակարգային առաջարկները կքննարկվեն այդ նպատակով ձևավորված գնահատող մասնագիտական հանձնաժողովում, այնուհետև յուրաքանչյուր ուղղությանը համապատասխանող բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար կկազմվեն վերջնական հայեցակարգեր:
—————————————————————-
[1] Գործընթացի իրավական հիմքերը տրված են 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՕ-441-Ն օրենքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 351-L որոշմամբ:
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...
17:18 14.05.2025
Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄԱնհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյան պատկանող պանրի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:12 14.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել ենԳեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանքն: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է […] ...