Արման Եղոյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի և Յունիվերսալ Հիլթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Արման Եղոյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի և Յունիվերսալ Հիլթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ

17:48 19.07.2023

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հուլիսի 19-ին հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային ֆակուլտետի եւ Յունիվերսալ Հիլթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ողջունելով ուսանողներին խորհրդարանում` Արման Եղոյանը ներկայացրել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների գործառույթները եւ մանրամասնել իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները:

Արման Եղոյանը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին. դրանք վերաբերել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը, հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքներին ու տնտեսական շահավետությանը եւ այլն:

Արման Եղոյանն անդրադարձել է Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

13:00 10.05.2025

Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

12:56 10.05.2025

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

12:40 10.05.2025

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:23 10.05.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP