19:19 19.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց:
Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, իսկ նախարարը ներկայացրել է կարգի փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ, տեղեկացրել, որ Արամին տրամադրվել են ժամանակակից բարձրորակ պրոթեզներ, ինչը նպաստել է նաև նրա քայլելու հնարավորությանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաշմանդամության կարգի տրամադրման քաղաքականությունը Կառավարությունը բերում է միջազգային ստանդարտի:
«Կարգը նպատակ չէ, այն միջոց է՝ խնդիր լուծելու համար: Քաղաքականության իմաստը հետևյալն է. այդ մեթոդաբանությունն ասում է՝ մի գնահատի՝ մարդը ոտքեր ունի, թե՞ ոչ, այլ գնահատի՝ կարողանո՞ւմ է քայլել, որևէ ձևով նրա քայլելու ընդունակությունը վերականգնվե՞լ է, թե՞ ոչ: Եվ մենք համարում ենք, որ այդ քաղաքականությունը ճիշտ է: Մեր քաղաքականությունն անձի ֆունկցիաները վերականգնելն է: Բոլորս անընդհատ կենտրոնանում ենք կարգի վրա, սակայն կարգը նպատակ չէ: Պետք է գնահատել, թե ֆունկցիոնալությունն ինչքանով է վերականգնված: Պետք է կարգի տրամադրման մեթոդը փորձենք հասկանալ՝ ինչքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ պետք է անել, որ արդյունավետությունը բարձր լինի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է առավելագույնն անի՝ անձի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար:
«Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր եղբայրներին և զավակներին պիտի ապահովենք լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանող պրոթեզներով:
Մենք ուզում ենք, որ ոչ թե դուք և մեր մյուս զավակներն ու եղբայրները հաշմանդամության կարգ ունենան, այլ որ լիարժեք վերականգնվեք, կարողանաք կրթություն, աշխատանք ստանալ, այսինքն՝ լիարժեք գործունեություն ծավալել և ձեր գործունակությունը վերականգնվի: Այն դեպքերում, երբ սա չի հաջողվի, փորձաքննությամբ հաշմանդամության կարգը կսահմանվի, որը մեզ ազդակ կտա, որ ֆունկցիոնալության խնդիր կա»,- ասել է վարչապետը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է ստացել ավելի քան 1400 զինծառայող:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ հաջորդ տարվանից հանրապետությունում ներդրվելու է Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը:
«44-օրյա պատերազմի հաշմանդամություն ունեցած անձանց հենց առաջին փուլում պետք է ընդգրկել այս համակարգում: Մեր խնդիրն այն չէ, որ ասես՝ այս ի՞նչ լավն է Կառավարությունը՝ ինձ առաջին կարգի հաշմանդամության կարգ տվեց: Մեր խնդիրն այն է, որ դու լիարժեք քայլես, վազես, սովորես, աշխատես, ապրես: Խնդրում եմ՝ մեզ նաև մի մղեք այն ուղղությամբ, որ հաշմանդամության կարգ տրամադրենք ու ասենք՝ այս ի՞նչ հարց լուծեցինք: Մեզ պետք է, որ դուք չունենաք հաշմանադամության կարգ: Մեզ պետք է այնպիսի ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել, որը և հարմարավետ կլինի, և ֆունկցիոնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը շարժվելու է հաշմանդամության կարգ տամադրելու նոր մեթոդաբանության ստանդարտով:
Հանդիպման ընթացքում Արամ Արզումանյանը բարձրացրել է առողջության հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նախարար Մկրտչյանին հանձնարարել է և՛ Արամի, և՛ հաշմանադամություն ունեցող մյուս տղաների առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրների լուծման համար, ըստ անհրաժեշտության, ներկայացնել Կառավարության որոշման նոր նախագիծ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել նոր հանդիպում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող այլ տղաների մասնակցությամբ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...