ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների շրջայց Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների շրջայց Հայաստան

22:22 19.07.2023

Հուլիսի 16-18-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան։

Այցելության առաջին օրը հագեցած էր մշակութային ծրագրով, աշակերտների խումբն այցելեց Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր։ Երեխաները շրջայց ունեցան նաև Լոռու մարզի COAF Սմարթ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին։

Հուլիսի 17-ին աշակերտների խումբը այցելեց Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ վերջիններիս ներկայացվեցին կենտրոնի կրթական ծրագրերը։ Երեխաները եղան նաև «ԱՍԷԴԼ» ընկերությունում, ծանոթացան արտադրամասում աշխատանքային գործընթացի կազմակերպմանը, ինչին հաջորդեց վիրահայ գործարարների հետ հանդիպումը։

Վերջին օրը դպրոցականներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ վերջիններիս դիմավորեց և հետաքրքրող հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նույն օրը խումբը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջայց ունեցավ թանգարան-ինստիտուտում։

Դպրոցականները հյուրընկալվեցին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հանդիպում ունեցան Հայաստանում Վրաստանի հյուպատոս Մամուկա Ջանբազիշվիլիի հետ։ Աշակերտների խմբին ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։

ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին, որոնք աջակցեցին աշակերտների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

BACK_TO_TOP