16:48 20.07.2023
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Զինված ուժերում ատեստավորման գործընթացի մասին, ինչին ի պատասխան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ ատեստավորման պրոցեսն արդեն իսկ հունիս ամսվա սկզբից մեկնարկել է։
«Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորմանը մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները։ Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին։ Ակնհայտ է, որ այն ստորաբաժանումները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ։
Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրվում են, և սրա մասով, ինչպես Ձեր կողմից արդեն նշվեց, մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։
Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ արդյոք օգոստոսի 1-ից փաստացի կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կկրկնապատկվի, ինչին Սուրեն Պապիկյանը դրական պատասխան է տվել և հավելել.
«Մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ: Դուք գիտեք, որ կա բավարար նշաձող, կա լավ և կա գերազանց, այսինքն՝ մենք արդեն իսկ ունենք զինծառայողներ, ովքեր հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը: Այսինքն՝ կառավարությունը, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կախված է պատրաստվածության մակարդակից»:
Վարչապետը նաև ընդգծել է, որ այն զինծառայողները, ովքեր չեն հաղթահարել ատեստավորումը՝ հնարավորություն ունեն պատրաստվել և անցնել այն, իսկ այն զինծառայողները, ովքեր ստացել են բավարար կամ լավ, կրկին հնարավորություն ունեն կամավորության սկզբունքով պատրաստվել և բարձրացնել իրենց արդյունքները:
Սուրեն Պապիկյանը հավելել է, որ այդ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով և եռամսյա ժամկետում, այսինքն՝ նվազագույնը երեք ամիս հետո զինծառայողները կարող են կրկին անգամ դիմել և բարելավել իրենց ցուցանիշները:
Ընդգծելով ևս մեկ կարևոր թեմա, Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շատ կարևոր եմ համարում նաև ուշադրություն հրավիրել բանակում մեր իրականացրած ևս մեկ շատ խորքային, ինստիտուցիոնալ փոփոխությանը, որը ժամկետային զինծառայողների կամավոր ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայության անցնելն է: Այդտեղ էլ ունենք կոնկրետ արդյունքներ: Պիտի նաև ասեմ, որ առնվազն Պաշտպանության նախարարի հետ մեր աշխատանքային քննարկումների ընթացքում դա մեր ոգևորության ամենակարևոր թեմաներից մեկն է, որովհետև ի՞նչ է տեղի ունեցել՝ նախորդ օրը Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել երկու եղբայրների մասին, որոնք գյուղերից մեկից զորակոչվել են բանակ, և որոշում են կայացրել, որ պիտի «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցեն, ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքում եղբայրներից մեկը հաղթահարել է ատեստավորումը, և կստանա բարձր աշխատավարձ»:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է՝ քանի որ նրանց զորամասը նաև մարտական հերթապահություն իրականացնող է, բավարարի պարագայում՝ 330.000 դրամ, լավի դեպքում՝ 420.000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը:
Վարչապետը շարունակելով, նշել է.
«Հիմա այդ աշխատավարձը նշանակվել է: Եղբայրներից մեկը հաղթահարել էր, մյուսը չէր հաղթահարել, բայց միևնույնն է՝ պայմանագրային զինծառայության էր անցել և դեռ պատրաստվում է շարունակել: Վերադարձել են իրենց տուն, ապրում են իրենց տանը, դարձել են պրոֆեսիոնալ զինվոր և կծառայեն իրենց ծանոթ միջավայրում: Ամեն ամիս իրենց տուն կմտնի առնվազն 600.000 դրամ: Սա շատ կարևոր բան է: Երբ ժամանակին ասում էինք, կառավարության ծրագրում գրում էինք, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և ժամկետային զինծառայության բանաձևերն ու մոտեցումները փոփոխություն կրեն, այն ժամանակ շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու, այս ի՞նչ ծրագիր է: Պաշտպանության նախարարության հրապարակած նախորդ օրվա տեսանյութը, ռեպորտաժն այս դահլիճում մեր ասածի, հայտարարածի և նաև այլ ֆորմատներով հայտարարածի կոնկրետ իրականացումն է, որը հանրամատչելի է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել:
Մեկ ուրիշ կարևոր լուր է ինձ հաղորդել Պաշտպանության նախարարը, որով ուզում եմ կիսվել: Մեր դիտարկմամբ՝ այս տարի կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ: Իհարկե, այդ թվերը չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք, և ուզում եմ ասել, որ դա կապված է նաև այս դահլիճում մեր կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան: Իհարկե, այնտեղ կարգավորումներն այնպես ենք անում, որ դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն նրանք չեն ունենա: Ենթադրաբար կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք եթե օրինակ ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ, և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել»:
16:48 10.05.2025
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ16:48 10.05.2025
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...
16:36 10.05.2025
Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆՄայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...
16:30 10.05.2025
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...