Զորակոչիկին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնատար անձը պահանջել և ստացել է 6 միլիոն դրամ կաշառք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Զորակոչիկին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնատար անձը պահանջել և ստացել է 6 միլիոն դրամ կաշառք

19:56 28.07.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր: Տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն 27.07.2023 թվականին ձերբակալվել են: Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

13:30 14.07.2025

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:23 14.07.2025

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:15 14.07.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

12:47 14.07.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

BACK_TO_TOP