18:50 15.03.2018
Մարտի 13-15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված Aubette սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ:
Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով, կարևորելով միջոցառման նշանակությունը, մասնավորապես, նշեց․
«Ցուցադրվող լուսանկարներում դուք կտեսնեք ոչ միայն պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր, այլ նաեւ հասարակ մարդկանց` լի կյանքով ու ապագայի հանդեպ հավատով: Հենց այդ ապագան երաշխավորելու նպատակով էր, որ սկսվեց Արցախյան շարժումը, որի 30-ամյակն ենք նշում այս տարի և որի շրջանակներում էլ ծնվեց նման ցուցահանդեսի գաղափարը»:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի և կրոնի, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Եվ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու և սատարելու Արցախի մեր հայրենակիցներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները և ազատությունները։
Դեսպան Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Արցախին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվում է Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդող կազմակերպությունը` Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող քաղաքում, և եզրափակեց, որ նման միջոցառումներն առիթ են ծառայում հերթական անգամ վերահաստատելու այդ հարցում մեր վճռականությունը։
Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, հայ համայնքի ներկայացուցիչներ:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...