13:20 01.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ, համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ, իր ընկրության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն` որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, և դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։ Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5մլրդ. 700մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում, խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձևավորել են վերադարձման ենթակա 3մլրդ. 868մլն. դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ։ Դրանք հափշտակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ին 02.04.2021-16.11.2022թթ. ընթացքում ներկայացվել են պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու՝ թվով 12 դիմումներ, որոնց հիմքով 12.04.2021-17.11.2022թթ. ընթացքում ընկերությունների բանկային հաշվին փոխանցման արդյունքում խարդախությամբ հափշտակվել է միայն առանձնապես խոշոր չափերի` 406.596.400 ՀՀ դրամը:
Նման պայմաններում թե´ հիշյալ ընկերություների շահութահարկի հաշվետվություններում, թե՛ ԱԱՀ-ի հաշվետվություններում արտացոլվել են ոչ արժանահավատ տվյալներ, քանի որ քննությամբ պարզվել է, որ ընկերությունները վերոգրյալ գործարքներն իրականացնելով իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն։ Ուստի՝ հարկային վերոգրյալ հաշվետվություներում նշված համապատասխան տվյալները չեն արտացոլում ընկերությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները և թե´ ԱԱՀ-ի դեբետագրված գումարների, թե´ շահութահարկի հաշվետվությունում նշված հարկային վնասների առումով ենթակա են զրոյացման:
Վերոգրյալի հիման վրա 06.07.2023թ. քննիչի կողմից որոշումներ են կայացվել՝ «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերություններում հարկային ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։ Դրանց արդյունքով արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունները և հարկային վնասներն ամբողջությամբ զրոյացվել են, ինչի արդյունքում կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, ՀՀ պետական բյուջե է վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3 մլրդ. 491մլն. դրամը:
Հարկ է նշել, որ քննության ներկա փուլում հիշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող, քրեական վարույթով մեղադրյալ Տ.Հ.-ի կողմից խարդախությամբ հափշտակված 406.596.400 ՀՀ դրամից վերականգնվել է նաև 30մլն. ՀՀ դրամը և ներկայումս գործուն քայլեր են կատարվում՝ վնասի մնացյալ մասը վերականգնելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ հիշյալ ընկերությունների քողի ներքո փաստացի ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել բազմաթիվ այլ անձիք, որոնք իրենց մասնաբաժինն են ստացել պետությունից խաբեությամբ հափշտակված գումարներից և որոնց վերաբերյալ տվյալներն առկա են վարույթն իրականացնղ մարմնում, կոչ ենք անում հիշյալ բոլոր անձանց դրսևորել օրինապաշտ վարքագիծ, կամովին ներկայանալ քննությանը և ՀՀ պետական բյուջե վերադարձնել խարդախությամբ հափշտակված գումարներից իրենց հասած մասնաբաժինը:
Նախաքննությունը շարունակվում է:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...