Ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

Ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել․ Փաշինյան

18:46 11.08.2023

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների, ցուցանակների, ինտերնետի հասանելիության, զբոսաշրջության հետ կապված:

«Վերջին օրերին ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել: Այս ամենի արդյունքում մտածում եմ, որ խորհուրդ տամ, խնդրեմ և նույնիսկ հանձնարարեմ, որ մեր պաշտոնյանները ժամանակ առ ժամանակ ուղղակի վեր կենան, գնան, մտնեն բակեր, նստեն, մարդկանց հետ խոսեն»,- ասել է վարչապետը:

Վարչապետի դիտարկմամբ, նման չծրագրված այցերի ընթացքում այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով պաշտոնյանները չեն գտնի և ոչ մի պաշտոնական այցի ընթացքում չեն տեսնի.

«Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ»:

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ճանապարհների սպասարկման խնդրին. «Ես զարմանաքով կամ տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է: Օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու ճանապարհները մաքրեն, իսկ եթե անձրև՞ է գալիս: Անձրևաջրերը ճանապարհի վրա ինչ ասես բերում լցնում են ու տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևին, որ կգա ու ամբողջը կմաքրի, կտանի: Ճանապարհների մաքրման մասին ոչ ոք չի մտածում»:

Հաջորդ խնդիրը ճանապարհային գծանշաններն ու ցուցանակներն են, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Վարչապետն անդրադարձել է նաև ճանապարհներին առկա փոսերին, ճաքերին և նշել, որ դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում. «Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես ձեզ հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով իրականացնեին: Սա ճանապարհի անվտանգության հետ կապված հարց է»:

Վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրը կապված էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: «Նախարարության տարեկան զեկույցի ժամանակ ինձ զեկուցվել է, որ հանրապետության ամբողջ տարածքը և մայրուղիների շուրջ ինտերնետն ապահովված է, ես ձեզ ասում եմ, որ այդպես չէ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներին ինտերնետ չկա», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է՝ աբսուրդ:

Վարչապետը նշել է նաև, որ քաղաքացիները տեղյակ չեն «խելացի անասնագոմերի» ծրագրից: Կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը ու մարզպետարանների հետ համատեղ ձևավորել խմբեր և տեղերում մարդկանց իրազեկել ՀՀ կառավարության այս ծրագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտանա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

12:46 05.06.2025

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ […] ...

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

12:38 05.06.2025

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ […] ...

ԱԳ փոխնախարարը Համբուրգում ընդգծել է անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը

12:34 05.06.2025

ԱԳ փոխնախարարը Համբուրգում ընդգծել է անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը

Հունիսի 3-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվել

12:29 05.06.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվել

Հունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել […] ...

Մեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. ՏԿԵ նախարար

12:25 05.06.2025

Մեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. ՏԿԵ նախարար

Մեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն պայմանները մեր երեխաների համար. Ավինյան

12:18 05.06.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն պայմանները մեր երեխաների համար. Ավինյան

Կառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն ու հարմարավետ պայմանները մեր երեխաների կրթության և զարգացման համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP