09:30 12.08.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված վճարահաշվարկային տերմինալների վերաբերյալ՝ «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիր: Պայմանագրի շրջանակում 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված համաձայնագրով սահմանվել է ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքներում տեղադրել վճարումների ընդունման տերմինալներ: Տերմինալների տեղադրման նպատակով, Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք, սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները: Վերոնշյալ որոշումների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, տրանսպորտի, անշարժ գույքի կառավարման վարչության պետերի վրա:
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան համայնքի մայթերին, այսինքն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, առանց որևէ հիմքի տեղադրված է ընդհանուր 1296 տերմինալ:
Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության և «Իզի Փեյ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ «Իզի Փեյ» ՍՊ ընկերությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա 300 վճարային տերմինալների տեղադրման դիմաց պարտավորվել է ամսական 5 մլն 958 հազար դրամ վճարել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերութանը:
Այլ խոսքով՝ մեկ տերմինալի տեղադրման վճարը կազմել է 19 հազար 860 դրամ, ինչը նշանակում է, որ համայնքը տարիներ շարունակ փաստացի զրկվել է յուրաքանչյուր տեղադրված տերմինալի համար ամսական շուրջ 19 հազար 860 դրամ ստանալու հնարավորությունից, որը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմում է 25 մլն 738 հազար 560 դրամ, իսկ 3 տարվա հաշվարկով՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ:
Հաշվի առնելով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից 2014-2023 թվականների ընթացքում կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ համայնքային սեփականության հողերի տրամադրումը ոչ պատշաճ կազմակերպելու, համայնքի գույքի շահագործման արդյունավետ օգտագործման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու, ապօրինի հողօգտագործման կասեցման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, դրա հետևանքով համայնքին նախնական տվյալներով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ վնաս պատճառելու ձևով ծանր հետևանքներ առաջացնելու դեպքեր՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:
Հաղորդման հիման վրա՝ 2023 թվականի օգոստոսի 2-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...