22:48 12.08.2023
«Գարնան 17 ակնթարթները» կուլտային ֆիլմում հետախույզ Մաքսիմ Իսաև-Շտիրլիցի կերպարը այնքան վառ է եղել, որ հետագայում ազդել է բազմաթիվ մարդկանց՝ հետախույզի մասնագիտության ընտրության վրա: Այս մասին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Խորհրդային հեռուստատեսությամբ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից անցել է 50 տարի։ Տատյանա Լիոզնովայի՝ 12 սերիայից բաղկացած ֆիլմը հիմնված է Յուլիան Սեմյոնովի համանուն վեպի վրա, թե ինչպես Խորհրդային արտաքին հետախուզությունը բացահայտեց 1945 թվականի գարնանը նացիստական ղեկավարների և Արևմուտքի ներկայացուցիչների միջև բանակցությունները:
«Վյաչեսլավ Տիխոնովը ստեղծել է հետախույզ Մաքսիմ Մաքսիմովիչ Իսաևի այնպիսի վառ կերպար, որ նրա տաղանդավոր խաղն ազդել է շատ երիտասարդների մասնագիտության ընտրության վրա», – ասել է Նարիշկինը՝ խոստովանելով, որ երբ ինքն է սկսել աշխատել հետախուզության ոլորտում, իր երիտասարդ գործընկերների նման եղել է այդ հզոր կերպարի ազդեցության տակ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1973 թվականի օգոստոսին ֆիլմի պրեմիերան դիտել է մոտ 80 միլիոն մարդ։ Նշվում է նաև, որ տասներկու երեկո ամբողջ Խորհրդային Միության քաղաքների, ավանների, գյուղերի, քաղաքային տիպի ավանների փողոցները դատարկ էին, էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ ավելանում էր այդ ժամերին, տաք ու սառը ջրի սպառումը՝ նվազում, իսկ փողոցային հանցագործությունը գործնականում զրոյական մակարդակի էր հասել, ինչն արձանագրվել է ոստիկանության հաղորդագրություններում։
Նոր ֆիլմի հաջողությունն այնքան մեծ էր, որ երեք ամիս անց այն նորից ցուցադրվեց. նման բան նախկինում երբեք չէր եղել խորհրդային հեռուստատեսությունում:
10:10 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...
09:49 17.05.2025
«Վեստ Արմենիայի» հայտարարությունըՊրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...
09:30 17.05.2025
Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունիԻրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների […] ...
09:03 17.05.2025
Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջևՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...