21:45 16.08.2023
ԱՄՆ-ից եկած մուսուլման զբոսաշրջիկին արտասվելու աստիճան նվաստացրել են՝ մերկացնելով իսրայելական օդանավակայանում, երեք ժամ պահել անվտանգության աշխատակիցների սրահում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
WayofLifeSQ մականունով ամերիկացի բլոգերը կիսվել է իր պատմությամբ TikTok-ում իր հետևորդների հետ։ Զբոսաշրջիկը պատրաստվել է թռչել Թել Ավիվից Նյուարկ (Նյու Ջերսի նահանգ), սակայն իսրայելական օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորին տարել են անվտանգության սրահ ստուգման և, ըստ նրա, երեք ժամ պահել են իր կրոնական համոզմունքների պատճառով։
Կադրերում երևում է, որ զննությունից հետո օդանավակայանի աշխատակիցը մոտեցել է զբոսաշրջիկին և սկսել բղավել նրա վրա՝ 300 ուղևորի չվերթը կես ժամով հետաձգելու համար։ Ամերիկացին խնդրել է կնոջը հարգանք ցուցաբերել և բացատրել, որ մեղավորը անվտանգության աշխատակիցներն են։ Նա բողոքել է, որ իրեն մերկացրել են ու խուզարկել անծանոթների աչքի առաջ։
Բլոգերը նստել է ինքնաթիռ և բազմիցս ներողություն խնդրել ուղեկիցներից։ Նա պատմել է, թե ինչպես են իրեն նվաստացրել ու լաց եղել։
Տեսանյութը հավաքել է ավելի քան 2,4 միլիոն դիտում և 8000 մեկնաբանություն։ Օգտատերերն աջակցել են ամերիկացուն։
«Ես շատ եմ ցավում, որ դուք նման տրավմատիկ փորձառություն եք ունեցել։ Շնորհակալություն այս լուրջ անարդարությունը մատնանշելու համար»,- գրել է հետևորդներից մեկը:
Ավելի վաղ ռուս զբոսաշրջիկներին արգելվել էր մուտք գործել Իսրայել։ Թել Ավիվի օդանավակայանում նրանց անձնագրերն առգրավվել են «անօրինական միգրացիան կանխելու» պատճառաբանությամբ։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...