10:38 17.08.2023
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Thorax ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են 2014-ից 2018 թվականներին 17 տարեկան միջին տարիքի ավելի քան 2000 ուսանողների տվյալները: Մասնակիցների շրջանում ամենահաճախ գրանցված ախտանիշը բրոնխիտի դրսևորումն է եղել: Նրանք երեք ամիս անընդմեջ ունեցել են ամենօրյա հազ:
Վերջին 30 օրվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ բրոնխիտի ախտանիշների առաջացման վտանգը կրկնակի բարձր է եղել, իսկ շնչահեղձությունը՝ 78%-ով։
Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, նարկոլոգ, բժիշկ Իսաևի կլինիկայի գլխավոր բժիշկ Դանիիլ Պետրովը հայտնել էր, որ էլեկտրոնային ծխախոտը պարունակում է մոտ 60%-ով ավելի քիչ թունավոր նյութեր, քան սովորականը, սակայն այն դեռ չի կարելի համարել ծխախոտի առողջ փոխարինող։
19:27 13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներիՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է […] ...
19:21 13.05.2025
Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի ՀագիվարայինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 13-ին ընդունել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահ, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով դոկտոր Հագիվարային բարձր պարգևի արժանանալու համար, նշել է՝ մեծ պատիվ է ընդունել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի […] ...
19:15 13.05.2025
Reuters. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Էր Ռիադին F-35 կործանիչների վաճառքըՄիացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադին F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թագավորություն այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։ Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է ամերիկյան F-35 կործանիչի գնմամբ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը թույլ […] ...
19:05 13.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհըՄայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: […] ...
19:00 13.05.2025
Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովերի» երկրորդ թիմումԳերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրում «Հանովեր 2»-ը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Քյոլնի «Վիկտորիային»։ Հյուրերի կազմում 73-րդ րոպեին փոխարինման է մտել հայ պաշտպան Մարկ Գևորգյանը, որն առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերի» երկրորդ թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է ավստրիական «Զալցբուրգի» համակարգից տեղափոխվել «Հանովեր»։ Նա ծանր վնասվածք ուներ և 2024 թ. մայիսից պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։ ...
18:50 13.05.2025
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային […] ...