23:17 10.09.2023
Մեծ Բրիտանիայում կին բանտապահը սիրավեպ է ունեցել բանտարկյալի հետ և հայտնվել ճաղերի հետևում։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
23-ամյա Այշա Գոլսբին աշխատում էր Դորսեթի HMP Portland-ում, որտեղ նա սիրային կապի մեջ է մտել 21-ամյա Դինո Հարիսոնի հետ, ով դատապարտվել էր կողոպուտի և թմրանյութերի վաճառքի համար:
Բանտարկյալը սկսել է շփվել բանտի աշխատակցի հետ 2021 թվականի օգոստոսին սոցիալական ցանցում՝ հեռախոսի միջոցով, որը նա գաղտնի պահել է իր խցում։
Նամակագրության մեջ Հարիսոնը սեր է խոստովանել Գոլսբիին։
«Ես երբեք նման զգացմունք չեմ ունեցել որևէ մեկի նկատմամբ։ Երբեք չէի մտածի, որ զգացմունքներն այդքան խորը կլինեն, չէի մտածում, որ կկապվեմ քեզ հետ»,-գրել է բանտարկյալը բանտապահին։
Գոլսբին իր հերթին փոխհատուցել է դատապարտյալի զգացմունքները և պնդել, որ ինքը վստահում է նրան։
Բանտի աշխատակցուհին թաքցրել է այն փաստը, որ Հարիսոնը բջջային հեռախոս ունի, սակայն ղեկավարությանը հայտնում էր այլ բանտարկյալների մասին, եթե նա գաջեթներ էր գտնում նրանց մոտ։
Ավելին, երբ 2022 թվականի հունվարին նա տեղեկացել էր խցերի խուզարկության մասին, նա զգուշացրել էր բանտարկյալին այդ մասին, որպեսզի նա ժամանակ ունենար թաքցնել հեռախոսը։ Չնայած դրան՝ Հարիսոնի գաջեթը հայտնաբերվել էր հունվարի 28-ին։ Այն պարունակում էր նամակագրություն Գոլսբիի հետ, ինչպես նաև արձանագրվել էր 11 զանգ նրա հեռախոսից։
Բանտի աշխատակցուհին ձերբակալվել է։
Դատարանում Գոլսբին իրեն մեղավոր է ճանաչել պետական պաշտոնում անօրինական վարքագծի երեք կետով: Նա դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման։
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...