Ուկրաինայում բնակվող 72 հազար Ռուսաստանի քաղաքացի կարող է զրկվել նախագահ ընտրելու հնարավորությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+18.09 oC

Ուկրաինայում բնակվող 72 հազար Ռուսաստանի քաղաքացի կարող է զրկվել նախագահ ընտրելու հնարավորությունից

20:51 16.03.2018

Ռուսաստանում կարծում են , որ Կիևը արմատականների աջակցությամբ խոչընդոտում է Ուկրաինայի տարածքում ՌԴ  նախագահի ընտրությունների անցկացմանը: Ըստ Ուկրաինայում ՌԴ դեսպանատան, դա նշանակում է, որ մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության 72 հազար քաղաքացիների, ովքեր Ուկրաինայում գրանցված են հյուպատոսությունում, հավանաբար, կզրկվեն քվեարկելու իրենց օրինական իրավունքից:

Ինչպես հայտնում է  Կիևում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, այս տարի Ուկրաինայում  Ռուսաստանի քաղաքացիների քվեարկության համար կբացվի  միայն չորս տեղամաս՝ Կիևում, Խարկովում, Լվովում և Օդեսայում: Մինչդեռ 2012 թվականի կայացած  Ռուսաստանի նախագահի ընտրություններին, Ուկրաինայի տարածքում գործում էր 9 ընտրատեղամաս:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը․ Փաշինյան

14:54 07.05.2024

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը․ Փաշինյան

Չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես չեմ […] ...

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

14:27 07.05.2024

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում նշել է, որ 2018 թվականից մինչև բոլորովին վերջերս իր գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, «երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ հետ գնալ, ոչ աջ գնալ, ոչ ձախ գնալ»։ «Այսօր իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա սահմանազատման գործընթացի շնորհիվ։ Սա շատ […] ...

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

14:03 07.05.2024

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ […] ...

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

13:13 07.05.2024

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

12:54 07.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […] ...

BACK_TO_TOP