Վիճաբանություն, ծեծկռտուք Վանաձորում․ կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Վիճաբանություն, ծեծկռտուք Վանաձորում․ կան վիրավորներ

13:13 28.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու Բազումի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հարությունյանը։Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հայարփի Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձորի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ասլիկյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ, պարզել են, որ Գ․ Ասլիկյանի հետ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկի մոտ վիճաբանել է Վանաձորի բնակիչ, 20-ամյա Վարդան Սաֆարյանը, ովքեր փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Գ․ Ասլիկյանը, ըստ օպերատիվ տվյալների, իր մոտ եղած երկաթյա լինգով հարվածներ է հասցրել Վ․ Սաֆարյանին և նրա հորը՝ Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արման Ս․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա այդ ընթացքում Վ․ Սաֆարյանը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ․ Ասլիկյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել է փախուստի՝ նետելով հանցագործության գործիք դանակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանությանը ներկա է եղել նաև Սաֆարյանների մյուս եղբայրը՝ 21-ամյա Տիգրան Սաֆարյանը։Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ․ Սահակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանություն, ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ են ստացել նաև հայր և որդի Սաֆարյանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

20:10 03.05.2025

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

Միացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

BACK_TO_TOP