«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան

17:26 07.09.2023

«Վայլդբերիզ»-ում ապրանքը շատ ավելի էժան է սպառողների համար, քանի որ գնում են ուղիղ արտադրողից, իսկ Հայաստանում գործող շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հաճախ ապրանքները ձեռք են բերում միջնորդների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը «Վայլդբերիզ»-ով՝ շատ էժան է, իսկ Հայաստանի առևտրականներն ասում են, որ չունեն այդ շանսը՝ Քերոբյանն ասել է՝ նախորդ տարի ստեղծել են այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն:

«Այսինքն՝ երբ Հայաստանի սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզ»-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: Այսինքն, «Վայլդբերիզ»-ը պարտավոր է վճարել ԱԱՀ՝ այդ ապրանքի համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը դա չեն վճարում, քանի որ գործում են շրջհարկի սահմանաչափով: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզ»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան շրջհարկով աշխատող տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասել է Քերոբյանը:

Նախարարը հայտնել է, որ «Վայլդբերիզ»-ի հարցով իրենց դիմել են մի շարք ընկերություններ:

«Մենք ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք, թե արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ»,-ասել է Քերոբյանը՝ միևնույն ժամանակ առաջարկելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում:

Անդրադառնալով հարցին, թե նույն ԵԱՏՄ-ում ապրանքներն ինչո՞ւ են ավելի թանկ հասնում, քան «Վայլդբերիզ»-ի տարբերակով գնում կատարելիս՝ Քերոբյանն ասել է.

«Այն տարբերակով, որով մեր փոքր ու միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռք բերում, «չորրորդ, հինգերորդ, յոթերորդ ձեռքի» վաճառք է, գործընթացի մեջ կան մի շարք միջնորդներ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան «Վայլդբերիզ»-ի դեպքում, երբ ուղիղ արտադրողը ապրանքը վաճառում է սպառողին»:

Քերոբյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը երկրում, կառավարության խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջև՝ ապահովելով, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են խոշոր ներդրումների, բարձր արդյունավետության, կարողանան զարգանալ:

Նախարարը շեշտել է նաև.

«Չպետք է մոռանալ, որ գլխավոր մարդը, ում տեսանկյունից պետք է նայել այս ամենին, սպառողն է: Եթե Հայաստանում ստեղծվել է ավելի լավ, ավելի հասանելի ծառայություն, շատ լավ է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP