Վարչապետը Երևանում ծանոթացել է տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Վարչապետը Երևանում ծանոթացել է տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքին

15:00 08.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.։

Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի՝ տեղակայված շենքի 220մ պարագծով, 2մ լայնությամբ։ Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։ Կատարվել են աշխատանքների 65 %-ը: Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է ֆեն-շու «Feng shui» հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։

Հեծանվային սպորտդպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվաուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Ծրագիրն իրականացվում է «Մարզական օբյեկտների շինարարություն միջոցառման» շրջանակում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Էրեբունի վարչական շրջան, ծանոթացել թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թ. օգոստոսին և արդեն իսկ ավարտական փուլում են: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 211 մլն դրամ։ Ներկայումս աշակերտների թիվը կազմում է 768։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվել է դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռք բերման գործընթացը, ինչի համար հատկացվել է 26,6 մլն դրամ։

Վարչապետը Նուբարաշեն վարչական շրջանում ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է 2025 թ.-ին։ 425 մահճակալ հզորությամբ կենտրոնը տեղակայված է շուրջ 7 հա մակերեսով հողատարածքի վրա՝ 9 մասնաշենքում (կլինիկական, ադմինիստրատիվ, օժանդակ)։ Կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին վատ վիճակում, շինությունների ենթակառուցվածքները, սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։ Հիմք ընդունելով աշխարհում ընդունված հոգեբուժական ծառայությունների ընթացքում բուժօգնության կազմակերպման փորձը և ՀՀ-ում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, իրականացվում է ծառայության արդիականացում, որը ներառում է՝ առկա մասնաշենքերի վերակառուցում՝ շուրջ 18000 քմ, 3 կցակառույցի և նոր մասնաշենքի (նարկոլոգիական բաժանմունքի համար) կառուցում՝ շուրջ 1423 քմ, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների տրամադրում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից: 2021թ-ին մեկնարկել և ներկայում ընթանում են 3 կցակառույցի և 1 մասնաշենքի կառուցման, ինչպես նաև 1 մասնաշենքի վերակառուցման շինարարական աշխատանքները, իսկ ճաշարանի մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Կիրականացվեն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքներ՝ շուրջ 525 մլն դրամի:

Կառավարության ղեկավարը հետևել է նաև Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի: 230 մահճակալ հզորությամբ կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին ոչ բարվոք վիճակում, շինության ենթակառուցվածքները, ինչպես նաև սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։ Իրականացվում են ծառայության արդիականացման հետևյալ աշխատանքները՝ առկա 4 հարկանի B մասնաշենքի վերակառուցում՝ շուրջ 4835 քմ, եռահարկ կցակառույցի (շուրջ 800 քմ) և լաբորատոր երկհարկանի (շուրջ 700 քմ) նոր մասնաշենքերի կառուցում, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների (ներառյալ լաբորատորիայի ու ինտենսիվ թերապիայի ծառայությունների համար նախատեսված) տրամադրում։ Ինֆեկցիոն կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ։ Ներկայում ընթանում են մասնաշենքի վերակառուցման, կցակառույցի և լաբորատոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։ 2025 թ.-ին կիրականացվեն նորակառույց ինֆեկցիոն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքները, ինչի համար կհատկացվի 450 մլն դրամ: 2025թ-ի երրորդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։ Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան, ծանոթացել թիվ 109 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Ներկայումս ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 418 մլն դրամ: Նախագիծը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցների հաշվին: Ծրագրի շրջանակում իրականացվել են էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքներ՝ ներառյալ սեյսմակայունության ապահովում, ջերմամեկուսացում, դռների և լուսամուտների փոխարինում, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի փոխարինում և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրում, հաշմանդամների համար շենքերի հասանելիության ապահովում:

Նոր Նորք վարչական շրջանում վարչապետին ներկայացվել են նաև Բակունցի 5 շենքի վերելակի փոխարինման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 10 մլն դրամ է: Նշվել է նաև, որ 2019-2022թթ. ընթացքում մայրաքաղաքում փոխարինվել է 1041 վերելակ, ևս 500-ը՝ նախատեսված է այս տարի: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնել է ծրագրի իրագործումը: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ հետևել է թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Ներկայումս ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 316 մլն 644 հազար դրամ: Բակի բարեկարգման պայմանագրային արժեքը կազմում ավելի քան 103 մլն դրամ, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ և եռակողմ համաֆինանսավորմամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում, բակը՝ Երևան համայնքի բյուջեով:

Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին։ Դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 872 մլն դրամ։ Դպրոցի աշակերտների թիվը 748 է։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 23,4 մլն դրամ՝ դպրոցի համար անհրաժեշտ գույքի ձեռք բերելու նպատակով:

Վարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թ. հունվարին և արդեն իսկ ավարտվել են: Բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 584 մլն դրամ։ Դպրոցի նախագծային հզորությունը նախատեսված է 432 աշակերտի համար, ներկայումս աշակերտների թիվը կազմում է 273։ Անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 19,9 մլն դրամ:

Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին: Շենքի ընդհանուր մակերեսը 1708,1 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 693 մլն 694 հազար դրամ է։ Մարզադահլիճի շենքը ներառում է բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ` բադմինտոնի 6 հարթակով՝ համատեղված թենիսի 2 հարթակով, ինչպես նաև՝ հանդերձարաններ, ցնցուղարաններ, շոգեբաղնիք, ադմինիստրատիվ մաս։ Ծրագիրն իրականացվել է «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման շրջանակում։

Կենտրոն վարչական շրջանում վարչապետը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են 2018թ.-ի վերջին և նախատեսվում է ավարտել 2024թ.-ի գարնանը: Ներկայումս ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բարեկարգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, կառուցվել՝ 7 դիտահոր, 2 պոմպակայան: Հանգստի գոտում կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 349 մլն դրամ է:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հունիսի 13-ին։ Կատարվել է աշխատանքների շուրջ 70 %-ը։ 252 մլն դրամ արժողությամբ ծրագիրն ավարտին կհասցվի մինչ տարեվերջ: Ծրագրով նախատեսված է 24 x 15 մ մարզադահլիճ, հանդիսատեսների համար նստատեղեր և բարեկարգման աշխատանքներ։ Այն իրականացվում է «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում/վերակառուցում» միջոցառման շրջանակում։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP