20:31 08.09.2023
ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի առաջին պանելային քննարկման թեման է եղել «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, քննարկմանը մասնակցել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը, Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն, Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը, Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը։
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը քովիդի համավարակից հետո, աշխատելով բարդ միջավայրում, շատ արդյունավետ է գործել գների կայունությունն ապահովելու հարցում», – նշել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը` Կենտրոնական բանկի կազմակերպած բարձր մակարդակի գիտաժողովի ժամանակ:
«Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում» թեմայով պանելային քննարկման ժամանակ բանախոսները Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի` գների կայությունն ապահովելուն ուղղված ջանքերի համատեքստում դիտարկել են ՀՀ ԿԲ-ի` գնաճի թիրախավորման քաղաքականությունը:
«ՀՀ կենտրոնական բանկը 2020 թվականի առաջին կիսամյակում առավել կոշտ քաղաքականություն է վարել և կարողացել է հասնել գների կայունության: Օրինակ, Եվրոպական կենտրոնական բանկը կամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ավելի ուշ են գնացել նման քայլերի, ինչը հանգեցրել է գնաճի»,- ասել է Աթանասիոս Օրֆանիդեսը` հավելելով, որ, չնայած գնաճի կանխատեսումներին, երկար ժամանակ Եվրամիությունում հիմնական տոկոսադրույքը ցածր գոտում էր:
Ըստ աղբյուրի՝ տնտեսագետը կոչ է արել կենտրոնական բանկերին չմոռանալ գիտության և դրա հիմքերի մասին և դրանց դեմ քայլեր չկատարել: «Չի կարելի ամեն բան վերագրել անորոշություններին և դրանով բացատրել որոշումներ չկայացնելը, քաղաքականություն չփոխելը»,- նկատել է Օրֆանիդեսը:
Բանախոսներից Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն զգուշացրել է, որ առաջիկա տասը տարիներին գնաճային ռիսկերը պահպանվելու են` առանձնացնելով դրանք առաջացնող մի քանի գործոն: «Առաջին, շոկերի մեծություն և հաճախակիություն` պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, երկրորդ՝ գլոբալ մատակարարումների շղթաների փոփոխություն և արհեստական բանականության գործոնի հետ կապված անորոշությունները, և երրորդ՝ տնտեսության տարբեր բնագավառների միջև անհավասարության խորացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է՝ Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը, որն այժմ Սան Անդրեսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, կարևորել է Կենտրոնական բանկի դերը՝ հատկապես կայուն արժույթ ունենալու համատեքստում: «Եթե այն չկա, ապա նորմալ գործող տնտեսություն ունենալը դառնում է երազանք», – նկատել է Ստուրցենեգերը` նշելով Արգենտինայի օրինակը, որտեղ գնաճը 30 տոկոս է:
Նրա խոսքով՝ տնտեսության նկատմամբ Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է լինի չեզոք, քանի որ գլխավոր դրամատան խնդիրը գների կայությունն է, ոչ թե արտադրությունների կամ դրանց ծավալների մեծացումը:
ՀՀ ԿԲ տեղեկացմամբ՝ քննարկման մյուս մասնակիցները` Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը ևս կարևորել են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների դերը գնաճի զսպման գործում:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...