12:52 11.09.2023
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, սակագնային քվոտայի շրջանակում ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր:
Նախագծի ընդունման արդյունքում արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է տալու այս փոփոխությունը բիզնեսին, այն վերաբերում է քաղաքացիների՞ն, բիզնեսի՞ն, թե՞ երկուսին էլ: Փոխնախագահը նաեւ հետաքրքրվել է՝ արդյոք հեշտացվելո՞ւ է սրանով տնտեսվարողների գործը:
Փոխնախարարի պարզաբանմամբ հարցը վերաբերում է բիզնեսին: «Օրինակ՝ եթե ուզում եք ստանալ թույլտվություն՝ արտահանելու համար երկակի նշանակության ապրանք, դուք դիմում եք այդ էլեկտրոնային հարթակին, եւ ոչ մի թղթային փաստաթղթեր չեն ներգրավում այս շրջանառության մեջե,- ասել է Նարեկ Տերյանը՝ հավելելով, որ այն թույլտվությունները, որոնք տալիս է Էկոնոմիկայի նախարարությունը, հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային համակարգով:
Առաջարկվող կարգավորումը քննարկվե՞լ է գործարար շրջանակների հետ, ի՞նչ կարծիք ունեն նրանք. հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նարեկ Տերյանի տեղեկացմամբ գործարարների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հարցը քննարկվել է, նրանց կարծիքը դրական է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...