Փաշինյանը վտանգավոր է համարում ԼՂ հայերին տարհանելու մասին քննարկումները և վստահեցնում՝ նման հարց օրակարգում չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Փաշինյանը վտանգավոր է համարում ԼՂ հայերին տարհանելու մասին քննարկումները և վստահեցնում՝ նման հարց օրակարգում չկա

23:48 13.09.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հարց օրակարգում չկա։ Վարչապետը վտանգավոր է համարում նույնիսկ նման հարցի քննարկումը, քանի որ, ըստ նրա, խոսել Լեռնային Ղարաբաղից մարդկանց ելքի մասին, կնշանակի համաձայնվել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե վատագույն սցենարի պարագայում մտածե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին և արդոք նման արտակարգ իրավիճակների պլան ՀՀ կառավարությունն ունի՞, վարչապետը պատասխանել է․

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա: Եվ կարծում եմ՝ միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ընդհանրապես, այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում, որովհետև նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են բերել օրակարգեր դնել սեղանին, որը նշանակում է հետևյալը՝ եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը, ով կհասցնի մազապուրծ լինել Լեռնային Ղարաբաղից՝ շատ լավ, ով էլ չէ՝ թող կոտորածի ենթարկվի: Այսինքն՝ մտքերի նման ընթացքը, իմ գնահատմամբ, անուղղակիորեն քաջալերում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու օրակարգ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

14:07 05.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած […] ...

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

14:03 05.05.2025

Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

Նախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […] ...

Կբարձրացվի սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախատեսված վարչական տուգանքի չափը

13:53 05.05.2025

Կբարձրացվի սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախատեսված վարչական տուգանքի չափը

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր […] ...

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

13:49 05.05.2025

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30․000 ՀՀ դրամ է պարեկներից մեկին։ Տղամարդը ձերբակալվել է […] ...

Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու մեջ

13:44 05.05.2025

Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու մեջ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու և այդ ուղղությամբ ծառայություններ մատուցելու մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական […] ...

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

13:40 05.05.2025

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման   Խաչատրյան  –  Նոա-2 Արթուր   Պետրոսյան  –  Փյունիկ-2 Նուբար   Գիշյան  –  Ուրարտու-2 […] ...

BACK_TO_TOP