13:53 05.05.2025
2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր պատճառաբանություններով չհամապատասխանեցնել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին եւ արտադրել ու շրջանառել են դրանք հին տեսքի տուփերով՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Վերոնշյալ խնդիրները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ու հավելել, որ թեպետ խնդրի լուծման համար ժամանակ է տրվել տնտեսվարողներին, սակայն խնդիրը շարունակում է չլուծվել: Ըստ նախարարի՝ սա անարդար մրցակցության գործելաոճ է, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ: Նոր կանոններով առաջնորդվող տնտեսսվարողները ստիպված են լինում ավելացնել ծախսերը՝ բարձրացնելով նաեւ վաճառքի գինը: Նման իրավիճակն անարդար մրցակցային պայմաններ է ստեղծել:
Գեւորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400.000 դրամ գործող տուգանքի չափն էական, ֆինանսական բեռ չէ տնտեսավարողների համար եւ նպաստում է անօրինական գործելակերպի շարունակությանը: Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու եւ խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ առաջարկելով ավելացնել տուգանքն իրավախախտման նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի գնահատմամբ եւս սա շուկայում անհավասար մրցակցային իրավիճակ է ստեղծել: Պատգամավորն առաջարկել է օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, քանի որ շուկայում գործող օրինապահ ընկերությունների ցանկությունն է՝ օր առաջ ընդունել այս կարգավորումը: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հստակեցրել է՝ այդ պատասխանատվությունը վերաբերելու է 2024 թվականի հունվարի մեկից հետո արտադրված եւ ներմուծված ծխախոտային արտադրանքին: «Այնպես չլինի, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, տեսչական մարմինները գնան ու բոլորին նույն հարթության վրա դիտարկեն»,- նշել է պատգամավորն ու խոսել ծխախոտի արտադրման ժամկետը հստակեցնելու հնարավորության մասին: QR կոդերը, ըստ նրա, արտադրման եւ ներմուծման ժամկետը ստուգելու տեխնիկական հնարավորություն են տալիս:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը հստակեցրել է, որ արտահանման մասով պահանջ չկա, կանոններին չհետեւելու հիմնական պատասխանատուն արտադրողն է լինելու եւ վստահեցրել՝ տնտեսական կարճաժամկետ շահը փոխարինվում է երկարաժամկետ շահով:
Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
16:41 05.05.2025
Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...
16:36 05.05.2025
Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարցԱզգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...
16:31 05.05.2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան ԱվինյանԵրևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...
16:25 05.05.2025
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԵրիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...
16:20 05.05.2025
Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժածԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...
16:16 05.05.2025
Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...