16:26 14.09.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել:
«Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել է ստվերային դաշտ: Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում: Այդ շփումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը չի կարողանում օգտվել բազմաթիվ ծրագրերից. բանկերի «սև ցուցակում» լինելով պայմանավորված՝ չեն կարողանում ստվերից դուրս գալ, քանի որ իրենց աշխատավարձերը բռնագանձվում են»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը խնդրի լուծման համար նախատեսում է ստեղծել մի մեխանիզմ, որ չպետք է վերաբերի վերջին երեք տարիներին նման իրավիճակում հայտված մարդկանց:
«Դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Այսինքն՝ սա կվերաբերի երեք տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել այդ մարդկանց, այդ թվում ՝ գանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել: Դրանք պետք է քաղաքացուն բերեն այն եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ և բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել և դուրս գալ «սև ցուցակների» տրամաբանությունից: Կարծում եմ՝ սա նույնպես կարևոր ծրագիր է: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք ամենաճիշտ մեխանիզմը կներդնենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ այդ որոշումը կկայացնեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ նախագծով նախատեսվում է անդրադառնալ 100 հազար 1 մլն դրամի միջակայքում գտնվող վարկային պարտավորության դեպքերին, որոնց թիվը 204 հազար է.
«Դրանց 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այս հնարավոր նախագծով նրանց՝ մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից՝ հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը»:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...