Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

10:15 21.09.2023

ԱՄՆ վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Քըրբին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն, և ընդգծել է՝ մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին։ Քըրբին տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: Կարծում եմ, որ այն դեռևս կպահանջի միջազգային ներգրավվածություն, նկատել է նախկին դեսպանը:

«Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով ռազմական այս վերջին գործողությունները Բաքվի կողմից ավելորդ էին և որևէ կայունություն չբերեցին գործընթացին:

«Ես պարզապես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք կայուն վիճակում, որը կխոչընդոտի մոտ ապագայում նոր պատերազմի վերսկսումը: Ես դա պարզապես չեմ տեսնում»,- նշում է նա:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով՝ վերաինտեգրման շուրջ բանակցություններն ամենայն հավանականությամբ կլինեն նույնքան դժվար, որքան նախկինում խաղաղության բանակցությունները: Ըստ նրա՝ առկա են բազմաթիվ դժվարություններ՝ կապված էթնիկ հայերի ապագայի, պատերազմների մասնակիցների ճակատագրի, շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության մոտ ձևավորված տրամադրությունների հետ:

«Այդ հարցերից շատերը չափազանց մտահոգիչ են և դժվարին՝ լուծումներ գտնելու համար: Մենք կտեսնենք, թե ինչպես կմեկնարկեն քննարկումները: Նախագահ Ալիևը և ադրբեջանական կողմը պայման են առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունել Ադրբեջանի հպատակությունը կամ հեռանալ այստեղից: Այս ամենը նման է «մեղմ» էթնիկ զտումներին, ուր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մարդիկ հեռանան»,- ասում է Քավանոն:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, Կարմիր Խաչը և այլ կառույցներ շատ արագ արձագանքեն ստեղծված իրադրությանը և կարողանան բավարարել ԼՂ բնակչության առաջնային պահանջները:

«Անկախ նրանից, թե վերաինտեգրման բանակցությունների արդյունքը ինչպիսին կլինի, անհրաժեշտություն կլինի լուծել մարդասիրական կարևոր հարցեր՝ որոշելու համար, թե ինչպես պետք է ապահովել մարդկանց կամ տարածաշրջանին»,- նկատել է Քավանոն:

Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովի կարծիքով էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն անխուսափելի էր: Բաքվի ու Երևանի միջև բանակցություններն ընթանում էին Բաքվի ու Ստեփանակերտի միջև համաձայնության անհրաժեշտության ու Լեռնային Ղարաբաղի հայության մարդասիրական խնդիրների կարգավորման պայամաններում: Դրանց ավելացավ նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հանձնառությունը: Ըստ վերլուծաբանի՝ մինչև տարվա վերջ կողմերի միջև համաձայնությունը թվում էր իրատեսական:

«Իմ կարծիքով` խաղաղ պայմանագրի կնքման փորձը ձախողվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրական գործընթացի պատճառով, երբ չճանաչված հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ իրեն հաջորդած Սամվել Շահրամանյանը… հայտարարեց, որ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասում է Դուբնովը:

Ըստ վերլուծաբանի՝ դա նշանակում էր հետքայլ կատարել, քանի որ կարգավիճակի հարցն այլևս արդիական չէր: Արդյունքում, պնդում է Դուբնովը, Բաքուն սկսեց նախապատրաստվել ռազմական գործողություններին, իսկ ռուս խաղաղապահները ի վիճակի չէին ռազմական առումով դիմադրել Ադրբեջանին: Նրանց դերն այսպիսով սահմանափակվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական դրոշի պահպանման փորձով, ընդգծել է վերլուծաբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:55 01.07.2025

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

15:51 01.07.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:  Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

15:49 01.07.2025

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի […] ...

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

15:45 01.07.2025

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները:  «VAZ» և «Opel Astra» […] ...

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

15:37 01.07.2025

Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:30 01.07.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ,  10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP