Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

15:51 01.07.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: 

Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի 5 ամիսների ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 530 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականից: 5903 քրեական վարույթից լուծվել է 4852-ի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3239-ը:

Հաշվետու ժամանակահատվածում քննի­­չի միջին ծան­­րա­բեռն­վա­ծութ­յունը կազմել է 330 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 5028 հաղորդում, որից 4204-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 379 մլն 319 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 148 մլն 855 հզր ՀՀ դրամը:

2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 10-ը կարճվել է, 6-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 1-ը միացվել է, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 7-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 82 քրեական վարույթ, որից 5ը՝ ուղարկվել է դատարան, 27-ը կարճվել է, 18-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 5-ը՝ միացվել, 1-ն ուղարկվել է այլ մարմին 25-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  վերաբերյալ 45 քրեական վարույթ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11-ը կարճվել է, որից 2-ը` ռեաբիլիտացնող հիմքով, 9-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 5-ը պասիվացվել է, 6-ը՝ միացվել, 9-ն ուղարկվել է այլ մարմին, 12-ը փոխանցվել է 2025 թվական:

2025 թվականի 5 ամիսների ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 257 վարույթի ընթացք, որից 49-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 115-ը կարճվել է, 3-ը՝ միացվել, 6-ն՝ ուղարկվել այլ մարմին, 84-ը՝ պասիվացվել: 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետով 271 քրեական վարույթ:

2025 թվականի 5 ամիսների ընթացքում մարզային քննչական վարչությունում քննվել է 3182 քրեական վարույթ, որից 1051-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից: 3182 քրեական վարույթից լուծվել է 1807-ի ընթացքորից դատավարական ավարտ է ունեցել 1263-ը:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթներով 2024 թվականի դեկտեմբերի 2ից մինչև 2025 թվականի մայիսի 31ն ընկած ժամանակահատվածում Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով ուղարկվել է 34 միջնորդագիր:

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ակտիվացնել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, առարկայական հանձնարարություններ է տվել քրեական վարույթների նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև պատշաճ արձագանքել քաղաքացիների դիմում-բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմումատուների անձնական ընդունելություն:

Այցելության ժամանակ Արթուր Պողոսյանը ծանոթացել է քննիչների աշխատանքային պայմաններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

19:23 01.07.2025

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

Իրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

19:11 01.07.2025

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

19:00 01.07.2025

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

18:51 01.07.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:43 01.07.2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...

BACK_TO_TOP