Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

16:43 24.09.2023

Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։

Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։ Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Գորիսի մարզային մասնաճյուղի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ, սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, տեղեկացնում են ՀԿԽԸ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

20:16 09.05.2025

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...

SHANTNEWS

20:00 09.05.2025

SHANTNEWS

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

19:53 09.05.2025

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

19:35 09.05.2025

Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

19:22 09.05.2025

Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներ

Իրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...

BACK_TO_TOP