Քննարկվել են «Զբոսաշրջության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Քննարկվել են «Զբոսաշրջության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները

14:57 27.09.2023

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին եւ սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նախարարը կարեւորել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջների եւ չափանիշների սահմանումը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց իրավական դաշտում գործունեության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում քաղաքականություն մշակող մարմինների ազդեցությունների հստակեցումը, վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը:

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաեւ զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոնների կողմից իրենց գործունեության շրջանակում որակյալ ծառայությունների մատուցմանը, տեղեկատվության տրամադրմանը:

Նա խոսել է նաեւ զբոսաշրջային ավտոբուսների անվտանգային եւ միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման մասին:

Նախարարը տեղեկացրել է, որ նշված խնդիրների կարգավորման նպատակով ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զբոսաշրջության ծառայություններ տրամադրելու պայմանները եւ վարահսկողության մեխանիզմները, սահմանվում են հստակ պահանջներով չափանիշներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում է այս բնագավառում  կարգավորման շրջանակը Կառավարության պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային եւ զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան:

Անդրադառնալով որակական չափանիշների բարելավմանը` Վահան Քերոբյանը նշել է, որ օրենքի նախագծով կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, կհստակեցվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները: Նախագծով նախատեսվում է նաեւ ներդնել զբոսաշրջային ավտոբուսներով ուղեւորափոխադրման որակավորման համակարգ:

Վահան Քերոբյանի խոսքով օրենքի նախագծի ընդունումը կնպաստի  զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ  Սուսաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Պատգամավորներն օրենքի նախագծի վերաբերյալ հնչեցրել են հարցեր, արել առաջարկություններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով օրենսդրական փաթեթը հետաձգել է երկու ամիս ժամանակով. կկազմակերպվի աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

BACK_TO_TOP