11:02 29.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
«Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով՝ շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների։ Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ՝ մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները։ Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց՝ ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն։ Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը:
Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին»,-նշել է Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի նախագահի ելույթն ամբողջությամբ՝ԱԺ կայքում:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...