20:35 29.10.2023
Սրտաբան Անաստասիա Ֆոմիչևան ասել է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարևոր է 50 տարեկանից հետո սրտի առողջությունը պահպանելու համար։
Gazeta.Ru-ի հետ զրույցում նա նշել է, որ որպես աերոբիկ վարժություններ՝ հարմար են քայլելը, լողն ու հեծանիվը։ Սրտաբանը խորհուրդ է տվել շաբաթական հինգ օր օրական 30-60 րոպե մարզվել։ Գլխավորը ավելի շատ շարժվելն ու նստակյաց ապրելակերպի ժամանակը կրճատելն է։
Նա նաև ասում է, որ առողջ սննդակարգը կարևոր դեր է խաղում սրտի առողջության համար: Նախընտրելի է հավատարիմ մնալ միջերկրածովյան սննդակարգին, փորձել հագեցված ճարպերը փոխարինել չհագեցածներով, ավելի շատ ուտել բջջանյութով հարուստ բուսական մթերքներ, շաբաթը առնվազն մեկ անգամ ուտել յուղոտ ձուկ, սահմանափակել աղի և պարզ ածխաջրերի ընդունումը։
Ֆոմիչեւան խորհուրդ է տվել հրաժարվել ծխելուց կամ գոնե փորձել նվազեցնել օրական ծխախոտի քանակը։ Նաև պետք է սովորել «արտաշնչել» սթրեսային իրավիճակում։
Ինչպես ընդգծել է սրտաբանը, առողջ քունը՝ օրական առնվազն յոթ ժամ, կարևոր է սրտի համար, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնել ռեսուրսները։ Բացի դրանից, արժե կանոնավոր բժշկական հետազոտություններ անցնել՝ օգնելու բացահայտել և վերահսկել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները:
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...
21:18 03.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...
21:08 03.07.2025
Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբՍյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
20:58 03.07.2025
Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...
20:48 03.07.2025
Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձՓոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...