Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ՇՄ ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.02 oC

Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ՇՄ ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը

14:11 04.10.2023

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով պարոն Մարագոսին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերից և ներկայացրել դրանց ընթացքը։

Նախարար Սիմիդյանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը և դրական գնահատել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին փաստել է համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները և նշել, որ շրջակա միջավայրի ոլորտի արդյունավետ կառավարումը չափազանց կարևորվում է թե՛ անձամբ իր, և թե՛ Եվրոպական միության կողմից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ, CEPA)։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը։

Սկսած 2019թ․ հունիսից շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ճանապարհային քարտեզի Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։

Նախարարը նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ, և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

Քննարկվել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող և ներկայումս ընթացող ազգային և տարածաշրջանային մի շարք բնապահպանական ծրագրեր։

Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության պահպանության, անտառկառավարման, մթնոլորտային օդի պահպանության և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտի խնդիրներին։

Շրջակա միջավայրի պահպանությանը և որոշումների կայացմանը քաղքացիական հասարակության մասնակցայնության և պատշաճ ներգրավվածության համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությունում ներկայումս ընթացող Օրհուս գրասենյակների վերագործակման աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է արդեն իսկ ավարտված «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրից, որի ընթացքում գրանցած ձեռքբերումների հիման վրա այսօր բարելավվում է ոլորտի օրենսդրական դաշտը։ Ինչպես նաև անդրադարձել է «EU4Sevan» (Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն) ծրագրին և հույս հայտնել վերջինիս շարունակականության։

Հանդիպան ավարտին կողմերը փաստել են, որ ստեղծված են բոլոր նախադրյալները առկա համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել իրականացվող ծրագրերի նոր օրակարգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

20:30 24.05.2025

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

20:20 24.05.2025

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

20:10 24.05.2025

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...

SHANTNEWS

20:00 24.05.2025

SHANTNEWS

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

19:52 24.05.2025

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

19:42 24.05.2025

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...

BACK_TO_TOP