Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.02 oC

Եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, կարող ենք համարել խաղաղությունը կայացած․ վարչապետ

20:05 04.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ նշելով, որ այն պետք է շարունակվի երեք առանցքային սկզբունքների հիման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքները արձանագրվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որը արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այդ սկզբունքները հետևյալն են․ առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քկմ․ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քկմ․։

Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։ Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դելիմիտացիան և դեմարկացիան։ Մեր կարծիքն այն է, որ դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չի, որ այս հարցում մեր այդ դիրքորոշումը շատ կարծր է։ Օրինակ՝ 1975 թվականից հետո էլ եղել են քարտեզներ, որոնք մեծ հաշվով 1975 թվականի վերարտադրությունն են։

Երրորդ՝  տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի են ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։

Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը հրապարակային նշված սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է»,- ընդգծեց Փաշինյանը։

Սակայն վարչապետը խնդրահարույց է համարում այն, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները չեն վերահաստատել իրենց հավատարմությունը նշված սկզբունքներին։

« Այդ ամենը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։

Որ օրը Ադրբեջանը հայտարարի, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը իմ նշած երեք սկզբունքներին, մենք կարող ենք համարել գործնականում խաղաղությունը կայացած»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ այդ սկզբունքները կային նաև այն պայմանագրում, որն ինքը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։

«Դա է ամենակարևորը, առանց այդ երեք սկզբունքների ինչ էլ ստորագրենք, կլինի քաղաքավարական հայտարարություն։ Դա է հիմնաքարը։ Ես ոչ միայն կստորագրեի, այլև ժողովրդին վստահ կդիմեի, կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում ճանապարհի մոտ 70 տոկոսն անցել ենք», – նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դա խաղաղության ճանապարհի ամենադժվար մասը կլիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

20:42 24.05.2025

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

Ուկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

20:30 24.05.2025

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

20:20 24.05.2025

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

20:10 24.05.2025

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...

SHANTNEWS

20:00 24.05.2025

SHANTNEWS

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

19:52 24.05.2025

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...

BACK_TO_TOP