20:49 04.10.2023
Հարց (Մարինա Ղազարյան). Պարո´ն Միրզոյան, մեջբերում եմ ձեր խոսքերը. «Երկարատև խաղաղության համար առանցքային է խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը:» Կողմերից մեկը պատրաստ չէ: Հունիսին Ալիևը հետաձգել է նշանակված հանդիպումը, ինչու՞: Որ Լաչինի միջանցքի փակման համար միջազգային գնահատականներ չլսվե՞ն: Հիմա էլ չեղարկվել էր վաղվա հանդիպումը: Որ չլսվի՞ և չասվի՞ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մասին: Ի՞նչ եք կարծում, այս պարագայում արդարացված է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Տիկի´ն Ղազարյան, ես կարող եմ կրկնել իմ խոսքերը: Մենք վստահ ենք, որ բոլոր առկա հարցերը և խնդիրները, տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները պետք է հասցեագրել, լուծել քաղաքական ճանապարհով, բանակցությունների ճանապարհով։ Եվ մենք շարունակում ենք համոզված լինել, որ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի։ Ինչպես ասեցիք, մեջբերեցիք, ես ուզում եմ կրկնել, ցավոք, մենք շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է ուժի կիրառման կամ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքով։ Ավելին, օրեր առաջ մենք ականատես եղանք քաղաքացիական բնակչության և ողջ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության նկատմամբ ռազմական գործողություններին, որի արդյունքում տեղի ունեցավ բռնի տեղահանություն, և այժմ Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացել։ Սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն, վառ դրսևորում է։ Մերժելով չի, հերքելով չի. սա իրողություն է, որը ողջ աշխարհը տեսել է: Եվ կան նաև ընթացակարգեր միջազգային զանազան ատյաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սահմանված կերպով հետամուտ լինելու է։
Այնուամենայնիվ, ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը։ Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու։ Այդ խաղաղությունը կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների վրա, երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա՝ հիմնված խորհրդային շրջանի ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների վրա, դրա հիման վրա նաև հետագա սահմանազատման գործընթացով։ Մի բան, որի մասին կողմերն, ըստ էության, քանիցս պայմանավորվել են, այդ թվում նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում և արդյունքում։ Ես ուզում եմ նորից կրկնել, մենք պատրաստ ենք և հանձնառու ենք կառուցել խաղաղություն Հարավային Կովկասում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, սուվերենության, անկախության փոխադարձ ճանաչման վրա։ Բոլոր մնացյալ հարցերը պետք է բխեն և կարող են լուծում ստանալ այս խոսույթի շրջանակներում, այդ թվում և՝ ենթակառուցվածքների և մնացած բոլոր, դրանցից բխող բոլոր հարցերը։ Շնորհակալություն:
Արձագանք. Կարծում եմ, որ այդ ոճրագործությունը պետք է դատապարտվի: Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություն է կատարել: Մենք երեկ ընդունել ենք, վավերացրել ենք Հռոմի ստատուտը, կարծում եմ, որ դա էլ կօգնի մեզ այդ հարցը լուծելու համար:
Պատասխան. Ես ուզում եմ կրկնել, տիկի´ն Ղազարյան, Հայատանի Հանրապետությունը բոլոր հասու և սահմանված միջոցներով հետամուտ է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության, մեր քույրերի և եղբայրների իրավունքների պաշտպանությանը. մի խոսույթ, որ, ըստ էության, հենց մերն էլ եղել է նաև վերջին ամիսների, տարիների ընթացքում:
Հարց (Արմեն Խաչատրյան). Պարո´ն Միրզոյան, հայտնի է, որ հայ ժողովուրդը մեծ հույսեր է փայփայում միջազգային կառույցների նկատմամբ, բայց վերջին իրողությունը բավականին լուրջ հիասթափություն առաջացրեց: Խոսքը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ՄԱԿ-ի առաքելության դիտորդական խումբը մեկնեց Արցախ ուշացումով, և այդ դիտորդական առաքելության գործունեության արդյունքում կայացվեց մի փաստաթուղթ արձանագրություն, որը մեղմ ասած վրդովմունք առաջացրեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր մի շարք միջազգային գործընկերների մոտ: Չեմ ուզում ցիտել կրկին, թե ինչ արձանագրումներ են եղել այն մասին, որ սատկած կենդանիներ չկային և թե ինչպես էին իրենք ապշահար, որ հայ ժողովուրդը որոշում է կայացրել այդքան արագ, 9 ամիս սովահարությունից հետո լքել Արցախի տարածքը և այլն: Դրանից հետո լրատվական կայքերում մենք տեսանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն առաքելությունից 1, թե 2 օր առաջ ՄԱԿ-ին 1 մնլ դոլար էր փոխանցել: Բացի դրանից տեղեկացանք նաև, թե այդ առաքելության դիտորդական խմբի մեջ ովքեր են եղել. եղել են Թուրքիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Պակիստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Այսինքն, ՄԱԿ-ի համար նախքան այդ դիտորդական խումբն ուղարկելը, այս կազմի ձևավորման ընթացքում արդեն պետք է հասկանալի լիներ, որ որևէ օբյեկտիվ դիտարկումներ այնտեղ չէին կարող լինել, և հնարավորինս փորձ է արվել, իմ կարծիքով, թաքցնել մեծագույն աղետը և հանցագործությունը, էթնիկ զտումը: Ես խնդրում եմ սրա վերաբերյալ հայտնեք Ձեր կարծիքը, և արդյո՞ք որևէ քննություն կիրականացվի այս դիտորդական առաքելության գործունեության հետ կապված:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո´ն Խաչատրյան, ես վստահ եմ, որ Դուք տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից և առաջին հերթին ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից։ Տեղի են ունեցել, այդ թվում նաև՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստեր։ Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել, և այս մասին ևս բարձրաձայնել ենք։ Վկայակոչում եք մեկ թե երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը։ Դրան իմ արձագանքը հետևյալն է․ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։ Մյուս կողմից ես ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, այո, ցավոք ուշացած, բայց այնուամենայնիվ, պետք է ցուցաբերեն։ Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան, հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են այդ գործակալությանը չեն։ Համենայն դեպս, սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են: Նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից։ Կսպասենք, կտեսնենք։
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...
20:10 24.05.2025
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջենԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...
19:52 24.05.2025
Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխությանԲանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...