22:32 07.10.2023
ԱՄՆ-ի Իլինոյսում մի աղջիկ 19-րդ դարի տուն է գնել և այնտեղ գաղտնի սենյակ գտել՝ հին լուսանկարներով և տարօրինակ սարքով։ Նա պատմել է այս մասին Newsweek-ին:
21-ամյա Ֆելիսիա Լալլան երկար ժամանակ նոր տուն է փնտրել և ի վերջո ընտրել է 1890-ականներին կառուցված փոքրիկ տուն։ Այն, նրա կարծիքով, համատեղում է «վինտաժային հմայքը և պատմական նշանակությունը»։ Երբ ամերիկուհին ռիելթորի հետ զննել է տան նկուղը, նկատել է տարօրինակ պատը՝ ծանր հնաոճ պահարանի հետևում։
Լալլան պահարանի և պատի միջով դուռ է տեսել։ Նախկին սեփականատերը հայտարարել է, որ իր մոտ չկա այս դռան բանալին, և այն չի բացվել արդեն մի քանի տասնամյակ։ Գործարքն ավարտելուց հետո աղջիկը նախ բացել է խորհրդավոր սենյակը։
Սենյակը լցված է եղել թերթերի հին հատվածներով, լուսանկարներով, բացիկներով։ Նաև ատամների ռադիոգրաֆիայի մասին գիրք է եղել, իսկ անկյունում՝ տարօրինակ ապարատ։ Լալլան արագ պարզել է, որ գտել է սև և սպիտակ լուսանկարներ մեծացնող սարք։ Նա զանգահարել է մասնագիտությամբ լուսանկարիչ իր ավագ քրոջը, ով ասել է, որ սենյակն օգտագործվել է որպես մութ տարածք՝ լուսանկարներ մշակելու համար։
Լալլան փորձել է պարզել, թե ով է ապրել այդ տանը տասնամյակներ առաջ։ Նա կապ է հաստատել տեղի պատմական ընկերության և գրադարանների հետ, սակայն չի կարողացել ճշգրիտ տեղեկություններ գտնել նախորդ սեփականատերերի մասին: Աղջիկը դեռ չի որոշել, թե ինչ անելու նոր տարածքի հետ։ Նա պատրաստվում է հին լուսանկարչական սարքավորումները տալ ինչ-որ դպրոցի, որտեղ կա լուսանկարչական խմբակ։
20:22 03.05.2025
Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառովՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...